Ադրբեջանը ոչնչացնում և պղծում է հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում. Արմինե Տիգրանյանի հոդվածը հունական մամուլում

  • 07.08.2024
  • 0
  • 442 Views

Հունական հեղինակավոր «ETHNOS» լրատվական և վերլուծական կայքը հրապարակել է մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանի «Ադրբեջանը ոչնչացնում և պղծում է հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում» վերնագրով ծավալուն հոդվածը՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման վերաբերյալ, որտեղ մանրամասն անդրադարձ է կատարվում պատմական, մշակութային և հոգևոր կոթողների պղծման, անհետացման դեպքերին: Այս մասին հայտնոմւ է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ կոպտորեն ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը՝ անտեսելով նման գործողություններից զերծ մնալու Միջազգային դատարանի որոշումը։ Այս որոշումը Ադրբեջանին ուղղակիորեն հրահանգեց դադարեցնել հայկական մշակութային կոթողների ոչնչացումը, պղծումը և ավերումը։ Լարելով իրավիճակը՝ Ադրբեջանը նաև կանխել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ փաստագրելու և հետագա ոչնչացումը կանխելու նպատակով առաքելությունների մուտքը տարածաշրջան», _նշում է հոդվածագիրը:

Հոդվածի հունարեն բնօրինակին կարող եք ծանոթանալ այս հղումով՝

To Αζερμπαϊτζάν καταστρέφει και αλλοιώνει την αρμενική πολιτιστική κληρονομιά στο Ναγκόρνο-Καραμπάχ | Έθνος (ethnos.gr)

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում