Համագործակցության հուշագիր Պրահայի Կարլի համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ

  • 04.07.2024
  • 0
  • 71 Views

Հունիսի 24-25-ը աշխատանքային այցով Պրահայում էր գտնվում Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Ինչպես տեղեկանում ենք Չեխիայում Հայաստանի դեսպանությունից, այցի շրջանակներում ԵՊՀ ռեկտորը հանդիպումներ է ունեցել Կարլի համալսարանի ռեկտոր Միլենա Կրալիչկովայի և արտաքին հարաբերությունների գծով պրոռեկտոր Եվա Վոլդրժիխովա Բերանկովայի հետ:

Քննարկվել են երկկողմ ակադեմիական և ինստիտուցիոնալ համագործակցության ընթացքն ու հեռանկարները:

Հունիսի 25-ին համալսարանների ռեկտորները ստորագրել են երկու համալսարանների միջև համագործակցության հուշագիր, որով նախանշվում են առաջիկա տարիներին ուսանողների փոխանակման ծրագրերը։

Երեւանի համալսարանի ռեկտորին Հայաստանի դեսպանությունում հյուրընկալել է Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում