Չեխական Բուխլովիցեի թանգարանում բացվեց Աշոտ Առաքելյանի եւ հայ նկարիչների ցուցահանդեսը

  • 29.06.2024
  • 0
  • 313 Views

Հունիսի 28-ին չեխական Buchlovice քաղաքի Podhradi թանգարանում բացվեց չեխաբնակ գեղանկարիչ Աշոտ Առաքելյանի եւ հայաստանցի 5 նկարիչների ցուցահանդեսը, որոնց թվում է նաեւ ժողովրդական նկարիչ Տիգրան Մատուլյանը։ Ցուցահանդեսում ներկայացվել էին Առաքելյանի մոտ 40 եւ մնացյալ հայ նկարիչների մոտ 15 աշխատանքներ։

Ցուցահանդեսը բացեց թանգարանի տնօրենուհին, իսկ Դենիկ օրաթերթի փոխխմբագիր Մարտին Նեվիյելը անդրադարձավ Աշոտ Առաքելյանի ստեղծագործությանը՝ բարձր գնահատելով հայ-չեխական մշակութային կապերը։

Ապա ցուցահանդեսի նշանակության մասին խոսք ասաց գեղանկարիչ Վլաստիմիլ Մահդալը։

Վերջում իր շնորհակալական խոսքը հայտնեց Աշոտ Առաքելյանը։

Ձեռնարկի ընթացքում երաժշտական համարներով ելույթ ունեցավ Բուխլովիցեի երաժշտախումբը։

Ցուցահանդեսը կգործի մինչեւ հուլիսի 28-ը։

orer.eu

Լուսանկարները՝ Միրոսլավ Պոտիկա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում