Ինչպես արդեն տեղեկացել էինք Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից, Հունաստանի Հռոդոս կղզում ավարտված Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքանն արժանացել է արծաթե մեդալների:
Հայաստանի թիմը գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ դարձավ Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն։ Հայաստանը ներկայացնում էին Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Բենիկ Ագասարովը: Վերջին խաղափուլում մեր շախմատիստները 3:1 հաշվով հաղթեցին Ավստրիայի թիմին:
Առաջնության հաղթող դարձավ Իսրայելի թիմը, որին առաջնության ընթացքում պարտության մատնեց միայն Հայաստանի թիմը։
Հավելենք նաև, որ մեր հավաքականի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Էմին Օհանյանը 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ արժանացել է անհատական ոսկե մեդալի։
Շնորհավորում ենք Էմինին, ինչպես նաև հավաքականի բոլոր անդամներին՝ մաղթելով շարունակական հաջողություններ:
orer.eu