ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել են Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը։ Այս մասին ասված է դաշինքի հաղորդագրության մեջ։
Մարկ Ռյուտեն 57 տարեկան է և 2010 թվականի հոկտեմբերից չորս ժամկետ անընդմեջ ղեկավարել է Նիդեռլանդների կառավարությունը։
Նշենք, որ ներկայիս գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերին: Նա դաշինքը ղեկավարում է 2014-ից: