Ինչպես հայտնում են Հայաստանի օպերայի եւ բալտեի ազգային թատրոնից, բալետի առաջատար մենակատար Րաֆֆի Գալստյանը և բալետի շնորհալի արտիստ Գոռ Սարգսյանը հաղթանակել են Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացված International Ballet Competition-Dancing Italy մրցույթում։
Հատկանշական է, որ պրոֆեսիոնալ ժյուրին 1-ին պատվավոր մրցանակը կիսել է հայ արտիստների միջև, ինչպես նաև արտիստները ստացել են հատուկ հրավեր մասնակցելու փորձի փոխանակման մի շարք ծրագրերի:
Շնորհավորում ենք մեր արտիստներին և ցանկանում բազմաթիվ հաղթանակներ և ստեղծագործական բեղմնավոր կյանք:
orer.eu