Կոմիտաս վարդապետին նվիրված համերգ-դասախոսություններ Ռիգայում եւ Վիլնյուսում՝ կոմիտասագետ Լուսինե Սահակյանի մասնակցությամբ

  • 30.05.2024
  • 0
  • 156 Views

Մայիսի 17-21-ը Լատվիայի եւ Լիտվայի մայրաքաղաքներ Ռիգայում և Վիլնյուսում տեղի ունեցան հայ երաժշտական մշակույթին և Կոմիտաս վարդապետին նվիրված համերգ-դասախոսություններ։

«Muzikos Magijos» կազմակերպության հրավերով և «Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամի աջակցությամբ, դասախոսությունները վարեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, կոմիտասագետ Լուսինե Սահակյանը։ Այս մասին հայտնում է https://verelq.am-ը։

Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի օրհնությամբ՝ 2024 թվականի մայիսի 19-ին, Ռիգայի ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Լուսինե Սահակյանի առաջին դասախոսությունը: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև ջութակահար Ալեքսեյ Կոլեսնիկովը և դուդուկահար Տիգրան Թումանյանը:

Մայիսի 21 -ին, Վիլնյուսի «Muzikos Magijos» կազմակերպության սրահում տեղի ունեցավ երկրորդ համերգ – դասախոսությունը՝ դաշնակահար Վարդան Գյոդակյանի մասնակցությամբ:

Համերգ-դասախոսությանը ներկա էին Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Բալթյան երկրներում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի անդամներ և լիտվացի մտավորականներ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում