Վերջապես չեխական մամուլը հայաստանյան իրադարձություններին անդրադառնում է հայկական աղբյուրի՝ news.am-ի միջոցով

  • 28.05.2024
  • 0
  • 677 Views

Այս օրերին, երբ հոկեյի աշխարհի առաջնությունում Չեխիան դարձավ աշխարհի չեմպիոն, փողոցներում մեքենաներից թափահարվող դրոշների, գարեջրով հարբած բնակիչների և երգող-սուլող երկրպագուների տոնական տրամադրությունը ներկայացնող չեխական մամուլի աչքից, արի ու տես, չի վրիպել նույնիսկ Բագրատ Սրբազանի քաղաքական ակցիան, ինչին անդրադարձել է մայիսի 28-ի ՊՐԱՎՈ օրաթերթը՝ «Արքեպիսկոպոսը կոչ է արել տապալել վարչապետին» վերնագրով կարճ լուրով։ Իհարկե, լուրի փոխարեն գերադասելի կլիներ ընթերցել որևէ չեզոք քաղաքական վերլուծություն՝ երրորդ կողմի տեսանկյունից, սակայն, ինչպես ասացի, չեխական հոկեյի հետ անհամեմատելի է «հայկական հոկեյի առաջնությունը» քաղաքական դաշտում. Ուստի, բավարարվենք կարճ լուրով.

«Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը կիրակի երեկոյան կոչ է արել երկուշաբթի օրը քաղաքացիական անկարգություններ սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ գործնականում ողջ հանրապետությունով մեկ իրականացնելով ճանապարհների շրջափակում։ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումներն արդեն բերման են ենթարկել հարյուրավոր ցուցարարների, ովքեր փակել են Երևանի գլխավոր փողոցները»,- գրել է պարբերականը՝ օգտվելով news.am-ի տեղեկատվությունից։ Ի դեպ, սա մեծ առաջընթաց է, քանի որ չեխական մամուլը հաճախ մեջբերում է ՏԱՍՍ-ի հաղորդագրությունները։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում