Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։ Այս մասին հայտնում է myinfo.amը։
Սահակ Սահակյանը կազմել և հրատարակել է հայոց ազատամարտի երգերի ժողովածու` կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։
Նրա ազատաշունչ երգերի տակ հայ կամավորական ջոկատները հաղթանակներ են տարել Արցախյան գոյապայքարում։
ՕՐԵՐ եվրոպական ամսագրի խմբագրակազմը ցավակցում է մեծանուն մտավորականի հարազատներին ու բարեկամներին։
Աստված հոգին լուսավորի։
orer.eu