Տավուշում տեղադրվել է 28 սահմանային սյուն. Արման Թաթոյանը զգուշացնում է, թե ինչպիսի շրջափակման մեջ են հայտնվելու հայկական գյուղերը

  • 26.04.2024
  • 0
  • 151 Views

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հաղորդում են ՀՀ կառավարությունից։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։

Այսօր՝ ապրիլի 26-Ին կառավարությունը հաղորդել է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Իր հերթին, Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Թաթոյան հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը ահազանգել է սոցիալական ցանցում, թե ինչ կսպասվի Տավուշի գյուղերին նման սահմանազատումից հետո։

Ստորեւ նրա հրապարկումը.

ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում (տեսանյութով)`

• Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով, ինչպես նաևարոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո

• Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո

• Աճարկուտ տանող ճանապարհը հայտնվում է ադրբեջանական զինված դիտարկման ներքո

• Ոսկեպարի ճանապարհի առանձին հատվածներ հայտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո

• Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին. ադրբեջանական անմիջական զինված թիրախի ներքո լինելու պատճառով մարդիկ չեն կարողանալու այցելել եկեղեցի

• Ոսկեպարում, Կիրանցում ու այլ գյուղերումքաղաքացիական տներ հայտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո

• Ադրբեջանական զինված ծառայողներն այս դիրքերից ժամանակ առ ժամանակ կրակում են միջպետական ճանապարհի Բաղանիսի հատվածում` քաղաքացիական մեքենաների ուղությամբ: ՀՀ կառավարության հայտարարած փոփոխությունների հեռանկարում նրանք ավելի են մոտենում ճանապարհին

• Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ և Վազաշեն գյուղերը զրկվելու են ճանապարհից՝ հայտնվելու են մեկուսացման մեջ

• Կայանը չի ունենա կենսական պայմաններ և այլընտրանքային ճանապարհ, ինչի պատճառով կդադարի, որպես բնակավայր, գոյություն ունենալուց

• Կայանով ընթացող ճանապարհի փակվելու պատճառով Այգեհովիտը և Վազաշենը տնտեսական և անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ են կանգնելու

• Այգեհովիտում սահմանային փոփոխություններից հետո գյուղը կզրկվի հողատարածքներից և արոտավայրերից։ Հետևաբար, մարդիկ այլևս չեն ունենա գյուղատնտեսական գործունեության այդ տեսակներով զբաղվելու հնարավորություն. այն կա՛մ կվերանա, կա՛մ էականորեն կնվազի

• Վազաշենի՝ Հայաստանի տարածք կազմող հողատարածքները շարունակում են մնալ ադրբեջանական օկուպացիայի ներքո

• Առաջ է գալու Սաթլմիշ կոչվող բարձունքի հարց։ Եթե ադրբեջանական զինված ծառայողներ հայտնվեն այս բարձունքի վրա, ապա ուղիղ վերահսկողության տակ կվերցնեն ոչ միայն Ազատամուտ, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան գյուղերը, այլև Երևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհը։

• Ոսկեպարի հատվածում խնդիրը միայն ներկայում գործող ճանապահով չի սահմանափակվելու։

• Այս հատվածով են անցնում Հայաստանի համար ռազմավարական և կենսական նշանակության գազատարը, ինտերնետ կապի մալուխները և այլն

• Ոսկեպարում խմելու և ոռոգման ջրի ակնունքները նույնպես հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Բնակիչներից շատերը ստիպպված են լինելու լքել իրենց տները, բնակավայրը։

• Ոսկեպարի սահմանային փոփոխությունները լուրջ սպառնալիք են ստեղծելու Հայաստանի այդ ամբողջ տարածաշրջանի բնակչության համար։ Վտանգվելու է միջպետական նշանակության ճամապարհն առհասարակ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում