Լայպցիգի Հայ Մշակութային Միության կազմակերպությամբ 2024-ի Լայպցիգի միջազգային գրքի ցուցահանդեսի շրջանակում Լայպցիգի կետրոնում՝ Էդուարդ Գալերիայում տեղի ունեցավ 3 հայկական թեմաներով գրքերի շնորհանդես։ Ինչպես տեղեկանում ենք Լայպցիգի Հայ Մշակութային Միությունից, գրքերի հեղինակներից ներկա էին հայուհիներ՝ Քորինա Ռոյտերն- Կուլենքամփ (Corinna v. Reutern-Kulenkamp) եւ Արմենուհի Դրոստ-Աբգարյանը (Armenuhi Drost-Abgarjan)։
Հեղինակները ներկայացրեցին գրքերը եւ ընթերցեցին հատվածներ։
Երաժշտական ելույթով հանդես եկավ Արփի Գրիգորյանը, նաեւ հայերեն երգերով վարակելով գերմանացի հանդիսատեսին։ Սամվել Գաբրիելյանն էլ կիթառով ընկերակցեց նրան։
Կազմակերպիչներն իրենց շնորհակալությունն են հայտնում Էդուարդ Գալերիայի տնօրեն Էդուարդ Փանոսյանին՝ գեղեցիկ պատկերասրահը տրամադրելու համար, եւ ձեռնարկի մյուս աջակիցներին։
orer.eu






