Բալետմեյստեր Արմեն Հակոբյանը նշանակվել է նաեւ Էսսենի Աալտո բալետի տնօրեն, իսկ Արման Զազյանը՝ Համբուրգի բալետի բալետմեյստեր

  • 22.03.2024
  • 0
  • 382 Views

Վերջերս Էսսենի Աալտո բալետի թատրոնի բալետմեյստեր Արմեն Հակոբյանը նշանակվել է նաեւ բալետի տնօրեն՝ 2024-2025 թատերաշրջանի համար։

Նշենք, որ Արմենը Երեւանի պարարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո ուսանել է Սոֆիայի բալետի դպրոցում։ 2000 թվականից տեղափոխվել է Գերմանիա, աշխատել է տարբեր թատրոններում։ 2010-ից աշխատում է Էսսենի «Աալտո բալետի թատրոնում», որտեղ 2018-2019 թատերաշրջանից նշանակվել էր բալետմեյստեր։

Բալետի արտիստ Արման Զազյանն էլ նշանակվել է Համբուրգի .Շտատսօպերայի բալետի բալետմայստեր։ Նա պաշտոնը կստանձնի 2024 թ. օգոստոսից։ Այս մասին էլ հայտնում է anmmedia.amը։

«Այս հնարավորությունը հատուկ տեղ է գրավում իմ սրտում: Շնորհակալություն իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար։ Նոր սկիզբի, անսահման հնարավորությունների և բալետի գեղեցիկ արվեստի համար»,- գրել է Արման Զազյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում։

«Արվեստագետին 2003թ Շվեյցարիայում կայացած բալետի երիտասարդ արտիստների մրցույթում նկատել էր Շտուտգարդ-բալետի տնօրեն Ռիդ Անդերսը և հրավիրել Ջոն Կրանկոյի բալետի ակադեմիայում ուսանելու: Արմանը դեռևս սովորում էր Երևանի պարարվեստի ուսումնարանի վերջին կուրսում, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի ղեկավարությամբ: Բալետի արտիստի արվեստին հայ հանդիսատեսը ծանոթացավ միայն վերջին տարիներին Ազգային օպերային թատրոնում կայացած Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայով «Զույգ արեգակներ»-ից, որտեղ նա մարմնավորեց Նարեկացու կերպարը, հետո Արսեն Մեհրաբյանի բեմադրությամբ երկու՝ «Բարեկամություն» անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Մեհրաբյան) «Եկեք երգենք ու պարենք հանուն համերաշխության» և 2014թ. ջազմեն Տիգրան Համասյանի երաժշտությամբ «Հատվող ճանապարհներ» ժամանակակից բալետային մոդեռն ներկայացումներից:

Շուրջ 15 տարի Շտուտգարդ-բալետի դասական և ժամանակակից մի քանի տասնյակ ներկայացումներում իբրև մենապարող հանդես գալուց հետո 2015 թ. Արման Զազյանը տեղափոխվել է ԱՄՆ՝ Թուլսա-բալետ (գեղարվեստական ղեկավար՝ Մարչելո Անջելինի) և համարվում էր այդ խմբի միակ պրեմիեր պարողը»,-գրում է պարբերականը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում