Պարույր Սեւակի 100-ամյա հոբելյանը նշվեց Լայպցիգում՝ Հայ մշակութային միույթան նախաձեռնությամբ
Փետրվարի 23-Ին Լայպցիգում տեղի ունեցավ Պարույր Սեւակի 100 ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Լայպցիգի Հայ Մշակութային Միությունը։
Ձեռնարկի ընթցաքում հնչեցին Պարույր Սեւակի բանաստեղծություները՝ հայերեն եւ գերմաներեն։ Մասնակիցները նաեւ ընթերցեցին հատվածներ բանաստեղծի կյանքից։ Այնուհետեւ ներկաները կատարեցին բանաստեղծի խոսքերով գրված երգու երգ։
Հնչեցին նաեւ Տիգրան Մանսուրյանի հայտնի մեղեդիները՝ հարգանքի տուրգ մատուցելով անվանի կոմպոզիտորի 85 ամյակին։
Նշենք, որ գերմաներեն թարգմանությունները ընթերցեցին Ագապի Մկրտչյանի եւ Հայդը Ռիքի՝ «Ու Ծակում է Հոգիս» ,, Und sticht in meine Seele” գրքից։
Ձեռնարկին մասնակցեցին Լիանա Գալստյանը, Գեւորգ Մաթեւոսյանը, Կարինե Աբոյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Արփի Գրիգորյանը, Մերի Ավետիսյանը, Ավո Գաբրիէլեանը, Անահիտ Բաբայանը։ Երեխաներից ելույթներ ունեցան Անուշիկը, Մհերը, Գայանեն, Արեգը, Արենը, Սոֆիան, Ալբերտը, Սամիրան։
Լայպցիգի Հայ Մշակութային Միություն
հատուկ ՕՐԵՐ-ի համար
Armenische Kulturgemeinde Leipzig e.V.