Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի քառակի չեմպիոն

  • 17.02.2024
  • 0
  • 92 Views

Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանն ընդամենը 52 վայրկյանում 10:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամետ Քարավուսի նկատմամբ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Հարությունյանը ԵԱ-ում պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովի նկատմամբ: Կիսաեզրափակչում արդեն նույն հաշիվը գրանցվել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Բազարգանովի հետ գոտեմարտում:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում