Արման Անդրեասյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն. նա իր հաղթանակը նվիրվել է անմահացած հորեղբորորդուն՝ Տարոնին

  • 17.02.2024
  • 0
  • 452 Views

Բուխարեստում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ևս մեկ չեմպիոն ունի: Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ-ն, 70 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը եզրափակչում 7:3 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ՝ հաղթական միավորները վաստակելով վերջին վայրկյաններին:

Հայ ըմբիշը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 8:5 հաշվով առավելության հասնելով Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուսուկաևի նկատմամբ:

Անդրեասյանը կարիերայում առաջին անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն:

Այսօր ավելի վաղ կարիերայում չորրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել էր նաև 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը:

Արման Անդրեասյանը իր հաղթանակը նվիրել է հերոս եղբորը` Տարոն Անդրեասյանին, գրում է «Սպուտնիկ Արմենիան»։ Տարոն Անդրեասյանը 44–օրյա պատերազմի հերոս է։ Նա միայնակ կռվել է թշնամու մեծաքանակ զինվորների հետ։ Որպեսզի գերի չընկնի, Տարոնը պայթեցրել է իր ձեռքի նռնակը և զոհվել։

Իսկ news.amի Թե «ո՞ւմ է նվիրում հաղթանակը» հարցին ի պատասխան Արմանն ասել է՝

«Նվիրում եմ հերոս եղբորս, Տարոն Անդրեասյանին: Նա իմ հորեղբոր որդին է, որն անմահացել է 44-օրյա պատերազմում: Նաեւ ցանկանում եմ նվիրել մեր ազգին, բոլոր նրանց, ովքեր հպարտանում եւ ուրախանում են մեր հաղթանակներով ու մեր զինվորներին: Թող բոլորը խաղաղ երկնքի տակ ծառայեն եւ վերադառնան իրենց ընտանիքներին»:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում