Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր

  • 30.01.2024
  • 0
  • 367 Views

29 հունվարի, 2024թ Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ​​ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի` Berliner Symphoniker-ի գլխավոր հրավիրյալ դիրիժոր։ Այս մասին հայտնել է Գերմանա_Հայկական ընկերությունը։

2019 թվականից նա նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է։

Կիրակի օրը՝ մարտի 10-ին, ժամը 15:30-ին Սերգեյ Սմբատյանը Բեռլինի ֆիլհարմոնիայում կղեկավարի Բեռլինի սիմֆոնիկը՝ Herbert von Karajan Straße 1, 10785 Berlin:

Համերգային ծրագրում կհնչեն Բախի, Պագանինիի, Գերշվինի ստեղծագործությունները։

Մենակատարը ջութակահար Էլլի Սուն/Elly Suh է։

Տոմսերը կարող եք պատվիրել հետեւյալ հասցեով՝ https://www.berliner-symphoniker.de/kartenbestellung…/

Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում արգասաբեր գործունեություն։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում