Կառավարության որոշմամբ Արամ Ղազարյանը նշանակվել է Լոռու մարզպետ:
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արամ Ղազարյանը մինչև 2023 թվականը եղել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը. «Այժմ առաջարկում ենք նրան նշանակել Լոռու մարզպետ»:
Արամ Ղազարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ երկար տարիներ ապրելով և աշխատելով Լոռու մարզում՝ տեղյակ է այնտեղ առկա հիմնահարցերի մասին. «Պատրաստ եմ մեծ նվիրումով և պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրները և նպաստել մարզի շարունակական զարգացմանը»։
Հիշեցնենք, որ նախկին մարզապետը պաշտոնից հեռացվել էր հոնվարի 4-Ին վարչապետի Զոռու մարզ կատարած այցից հետո։
orer.eu