Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձեւին միակ «դեմ» քվեարկողը ադրբեջանական «Ոսկե չինար»ի մրցանակակիր սենատոր Նատալի Գուլեն է

  • 18.01.2024
  • 0
  • 151 Views

Հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձևին «կողմ» են քվեարկել Սենատի 336 անդամներ, իսկ դեմ՝ միայն մեկ սենատոր՝ Արտաքին գործերի և պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Ցենտրիստների միության» անդամ Նատալի Գուլեն (Nathalie Goulet). Այս մասին գրում է Մամուլի Ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում։

Սենատի ընդունած Բանաձևը մանրամասն սահմանում է թե՛ պատժամիջոցների ցանկը Ադրբեջանի դեմ, թե՛ Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ իրենց տները վերադառնալու պահանջներն ու պայմանները, թե՛ Հայաստանի՝ տարածքային անձեռնմխելիության պահպանման հարցերը։

Սակայն վերադառնանք Բանաձևին «դեմ» քվեարկած սույն տիկնոջը։ Հրեական ընտանիքից սերված մասնագիտությամբ իրավաբան Նատալի Գուլեն 1999թ․ եղել է Ֆրանսիայի Օրն դեպարտամենտի կողմից ընտրված Դանիել Գուլեի օգնականը, 2001-ին, սենատոր ընտրվելուց հետո, դարձել է Դանիել Գուլեի տեղակալը, 2004թ․ ամուսնացել է վերջինիս հետ, 2007թ․ ամուսնու մահվան հաջորդ օրը Սենատում զբաղեցրել է նրա աթոռը։

2000թ․ Փարիզի փաստաբանական գրասենյակը զրկում է Նատալի Գուլեին փաստաբանական արտոնագրից՝ մասնագիտական վարքականոնը խախտելու համար, Վճռաբեկ դատարանը վերահաստատում է այդ որոշումը։

Նատալիի ամուսինը՝ Դանիել Գուլեն, ևս աղմկահարույց կենսագրություն է ունեցել։ 2003թ․ Ադրբեջանի նախագահի ընտրությունների ժամանակ ԵԽԽՎ-ի դիտորդական խմբի նրա զեկույցը համարվել է բավական չեզոք՝ տեղի ունեցած աղմկահարույց ընտրախախտումների և բռնարարքների կողքին։ Այնուհետև Գուլեն պարտադրաբար վերանայել է իր զեկույցը՝ ստիպված լինելով «վերանայել իրականությունը», իսկ հարցազրույցներում մեղադրելով Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցությանը երկրում իրավիճակը սրելու համար։

Դանիել Գուլեի հանկարծամահությունը պատճառ է դարձել, որ նրա 1-ին ամուսնությունից ծնված երկու դուստրերը հոր մահը համարեն սպանություն՝ դրանում մեղադրելով Նատալի Գուլեին։ Արտաշիրիմումը և դատական գործընթացը բնական մահն են վերահաստատել, թեպետ դուստրերը կասկած են հայտնել, որ հոր երկրորդ կինը կարող էր ազդել դատարանի որոշման վրա։

Նատալի Գուլեն Սենատում հանդես է գալիս Ֆրանիսա-Թուրքիա հարաբերությունների խորացման օգտին՝ ներկայացնելով համապատասխան օրենք այդ հարաբերությունների խորացման մասին, աջակցում է Իրանի՝ Միջուկային ծրագիր ունենալու իրավունքին։

2014թ․ Ադրբեջանում արժանացել է Հեյդար Ալիևի հիմնադրամի սահմանած «Ոսկե չինար» մրցանակին։

2016 թվականին Քառօրյա պատերազմի ժամանակ կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատապարտել «Ադրբեջանի դեմ հայերի ագրեսիան»։

Նատալի Գուլեն Սենատում իր գործունեությամբ առանձնանում է ընդգծված թրքամետությամբ և ադրբեջանամետությամբ։

Այս տարվա հունվարի 17-ի Սենատի նրա «դեմ» քվեարկությունից հետո ֆրանսահայ լոբբին հարկ է, որ բողոքի նամակներով և միջոցառումներով խստորեն դատապարտի Նատալի Գուլեին, որի քաղաքական գործունեությամբ մեջ արտաքին, տվյալ դեպքում՝ ադրբեջանական և թուրքական ազդակները լուրջ դերակատարում են ունեն, նրա քվեարկությունը դեմ է նաև Ֆրանսիայի շահերին և արժեքներին։

Նարինե Մկրտչյան

Աղբյուր՝ (2) Facebook

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում