Վահե Գեւորգյանը՝ Չինաստանում Հայաստանի նոր դեսպան

  • 11.01.2024
  • 0
  • 210 Views

ՀՀ նախագահի հրամանագրով Վահե Գեւորգյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)։ Մինչ այդ նա արտաքին գործերի փոխնախարարն էր։

Կենսագրական

Ծնվել է 1972թ. օգոստոսի 30-ին Երևանում։
Կրթությունը՝
1989-1994թթ. — Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ,
2005-2007թթ. — Հարավային Կարոլինայի համալսարան, միջազգային
հարաբերություններ (ԱՄՆ)։
Աշխատանքային գործունեությունը՝
1997-2001թթ. — ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչություն,
կցորդ, երրորդ քարտուղար, այնուհետև՝ բաժնի վարիչ,
2001-2004թթ. — Չինաստանում ՀՀ դեսպանություն, երկրորդ քարտուղար,
2004-2005թթ. — ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և ԱՖրիկայի վարչություն,
բաժնի վարիչի պաշտոնակատար,
2007-2009թթ. — ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն, բաժնի վարիչի
պաշտոնակատար,
2009-2011թթ. — ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում ՀՀ մշտական
ներկայացուցչություն, առաջին քարտուղար,
2011-2013թթ. — ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ,
2013-2017թթ. — ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային
անվտանգության վարչություն, բաժնի վարիչ,
2017-2019թթ. — ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ,
2019-2021թթ․ — ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական,
2021-2024թթ. — ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:


Դիվանագիտական աստիճանը՝
Արտակարգ և լիազոր դեսպան։


Օտար լեզուների իմացություն՝
Անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն։


Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի մեկ որդի:


2024 թվականի հունվարի 11-ին ՀՀ նախագահի հրամանագրով
նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
(նստավայրը՝ Պեկին)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում