«Անին՝ հավե՛րժ. միջնադարյան Հայաստանի մոռացված քաղաքի պատմություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը Բռնոյում

  • 26.12.2023
  • 0
  • 196 Views

Դեկտեմբերի 20-ին Բռնոյի Կիրառական արվեստի թանգարանում կայացավ «Անին՝ հավե՛րժ. միջնադարյան Հայաստանի մոռացված քաղաքի պատմություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է Հայաստանի միջնադարյան թագավորության մայրաքաղաք Անիի պատմությունը, որն եղել է առևտրային և քաղաքական խաչմերուկ, որտեղ միաձուլվել են տարբեր մշակույթներ, կրոններ և արվեստներ: Այս մասին հայտնում է Պրահայում Հայսատանի դեսպանությունը։

Ֆիլմը ստեղծվել է Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի և Չեխիայում ՀՀ դեսպանության միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Ֆիլմի ցուցադրությունը՝ 2023թ. համար նախատեսված ծրագրի եզրափակիչ միջոցառումն էր և կրկին գրավել էր չեխ հանդիսատեսի լայն շրջանակների ուշադրությունը:

Միջոցառմանը փակման խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը: Ընդգծելով հայկական մշակութային ժառանգության հանրահռչակման, Չեխիայում հայկական արվեստի ու մշակույթի տարածման համար իրականացված միջոցառումների կարևորությունը՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Իվան Ֆոլետտիին համագործակցության համար:

Նույն օրը ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի և Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի դեկան Իրենա Ռադովայի կողմից ստորագրվել է ֆակուլտետում գործող Հայկական արվեստի և մշակույթի կաբինետի կողմից՝ 2024թ. ծրագիրն իրականացնելու մասին համաձայնագիրը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում