ՀՀ նախագահի հրամանագիրը Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ։
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Արա ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)։
Հիշեցնենք, որ օրեր առաջ նախագահի մի այլ հրամանագրով Լիտվայում, Լատվիայում եւ Էստոնիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից ազատվել էր Հ. Իգիթյանը։



