Այսօր Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի դիմաց հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ՝ կոչ անելով բրիտանական կառավարությունից պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանին։ Ցույցի մասնակիցները պահանջում էին Արցախի ապաշրջափակում եւ արցախահայության ցեղասպանության կանխում։ Լոնդոնահայերը Ալիեւին համեմատել են Հիտլերի հետ եւ նրան անվանել են պատերազմական հանցագործ։
«Արցախ Լոնդոնը քեզ հետ է» -գրել են լոնդոնահայերը՝ պահանջելով Արցախի անկախության ճանաչում։
Ստորեւ լուսանկարային ռեպորտաժ Լոնդոնի ցույցից։
https://www.facebook.com/100067579474931/videos/pcb.630363499226294/3887816001445807