Հայաստանի օր ֆրանսիական Պալեզոյում. համագործակցության հրավեր

  • 12.08.2023
  • 0
  • 88 Views

2023 թվականի հոկտեմբերի 14-ին, «Ֆրանկո-Հայկական Միություն» մշակութային ասոցիացիան Պալեզոյի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպում է Հայաստանի օր։

Ծրագրում.
Հոկտեմբերի 14 – «Հայկական գյուղ». Մշակութային հայտնագործություն խոհարարության, երաժշտության, պարի, արվեստի և արհեստի միջոցով: Ամալյա Գալստյանի նկարների ցուցահանդես:

Մեծ համերգ «Passerelle» թատրոնում՝ Մարինե Գյուլումյանի, Աղավնի Վարդանյանի (քանոն) և «The Voice Kids»-ի մասնակից ՄԱԴԼԵՆԻ մասնակցությամբ։
Ելույթ կունեան նաեւ «ԱՐԱՐԱՏ» պարախումբը եւ հայկական ժողովրդական գործիքների համույթը։

Հոկտեմբերի 15 – Հայկական ֆիլմի ցուցադրություն:

 Մենք ուրախ կլինենք Ձեզ ողջունել այս առիթով Place de Victoire-ում բացվող հայկական տաղավարներում ներկայացված ընկերությունների շարքում:
Կանխավ շնորհակալ ենք Ձեր մասնակցելու պատրաստակամության համար, որը կնպաստի  հայոց պատմության և մշակույթի ազդեցությանը Փարիզի շրջանի 91-րդ դեպարտամենտում։

«Հայկական Գյուղին» մասնակցելու համար խնդրում ենք լրացնել և ներկայացնել հայտը մինչև օգոստոսի 25-ը։

Նշենք, որ նմանատպ միջոցառումները այսօր շատ կարեւոր են  Արցախի եւ Հայաստանի վտանգված գոտիների մասին Սփյուռքում բարձրաձայնելու եւ օտարերկրացիներին իրազեկելու համար:

Եթե ​​ցանկանում եք դառնալ գործընկեր և ձեր արժեքավոր ներդրումն ունենալ միջոցառմանը, մենք կարող ենք քննարկել այս թեման մինչև 2023 թվականի օգոստոսի 30-ը։
(Ձեր կազմակերպության անվանումը կհայտնվի այս միջոցառման բոլոր տպագիր և էլեկտրոնային հրատարակություններում, և մենք նաև մեր երախտագիտությունը կհայտնենք ձեր ընկերությանը հոկտեմբերի 14-15-ը մեր բոլոր միջոցառումներում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար):

 «Հայկական Գյուղում» մասնկացության ԳՐԱՆՑՄԱՆ ՁԵՎ
https://drive.google.com/file/d/15Wj32qZbCpmNs70PJxQ31mDkEhaYcP91/view?usp=sharing

Մասնակցության վճարման համար
https://www.helloasso.com/associations/union-franco-armenienne/paiements/paiement-de-participation-village-armenien-a-palaiseau

Նախապես շնորհակալություն.

Հարգանքներով՝ «Ֆրանկո-Հայկական Միություն» մշակութային ասոցիացիա:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում