«ՏԱՐԱԶֆեստ» փառատոն «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում

  • 04.08.2023
  • 0
  • 125 Views

Օգոստոսի 12-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում
տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը, որն ուղղված է հայկական
մշակույթի և մասնավորապես՝ տարազի ժողովրդականացմանը ինչպես հայ
հասարակության, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում:
Միջոցառման առաջին հատվածում կանցկացվի ցուցահանդես-վաճառք՝
արհեստագործ վարպետների, հայկական արտադարանքը ներկայացնող
ընկերությունների մասնակցությամբ: Բարի ավանդույթ է նաև ՀՀ-ում
հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների
մշակութային կենտրոնների մասնակցությունը: Փառատոնի երկրորդ մասում
կանցկացվի ազգային հագուստի ցուցադրություն: Տարածքում գործելու են
տաղավարներ, որտեղ այցելուները կարող են մասնակցել տարբեր
վարպետության դասերի: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան հայկական
ավանդական երգի-պարի համույթներ:
https://m.facebook.com/events/239084385733846?mibextid=Z0UBBX

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ,
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական
միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործընկերությամբ:

«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային կենտրոն»
ՀԿ-ին:

Հարգանքով՝ «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպություն

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում