Հունաստանում տեղի կունենա գիտա-մշակութային միջոցառում՝ նվիրված Սբ․ Ներսես Շնորհալու 850-րդ տարելիցին. Հայաստանի դեսպանություն

  • 03.07.2023
  • 0
  • 289 Views

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կազմակերպում է գիտական-մշակութային միջոցառում՝ նվիրված Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին։ Դեսպանության հատուկ հրավերով Սուրբ Ներսես Շնորհալու արդիականության մասին դասախոսությամբ հանդես կգա Օքսֆորդի համալսարանի (Միացյալ Թագավորություն) հայագիտական ամբիոնի վարիչ, Գալուստ Գյուլբենկյանի անվան պրոֆեսոր Թեո Մարթեն վան Լինտը։ Դասախոսությունը կանցկացվի անգլերեն լեզվով՝ հուլիսի 7-ին, ժամը 19։00-ին դեսպանության շենքում։

Դասախոսությանը կհաջորդեն հունահայ ականավոր երաժիշտներ Յակովոս Քոլանյանի (կիթառ) և Քրիստին Թոքաթլյանի (դաշնամուր) հունական և հայկական երաժշտական կատարումները։

Հաշվի առնելով տարածքի սահմանափակությունը միջոցառման մասնակցությունը հնարավոր է հրավերների առկայության դեպքում։

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում