Հունիս 29-ին «Զում» տեսակապի միջոցով տեղի ունեցավ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հանդիպումը «Վերածնվող Արցախ» հասարակական շարժման համակարգող Անաստաս Իսրայելյանի և արտերկրի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր ստեղծել միջպետական և պատմաիրավաքաղաքական փաթեթի քննարկման և ձևավորման հարթակ, որն իր հերթին կարող է հանդիսանալ որպես նոր բանակցային հարթակի հիմք կողմերի միջև։
Սփյուռք-Արցախ -Հայաստան առկա խնդիրներները ներկայացրեց Արցախի արտգործնախարար՝ Սերգեյ Ղազարյանը։ Այնուհետւեւ իր տեսակետը շարադրեց «Վերածնվող Արցախ» հասարակական շարժման համակարգող Անաստաս Իսրայելյանը, որին հետեւեց հարց ու պատասխանի բաժինը։
Հանդիպմանը մասնակցում էին Արսեն Աբրահամյանը՝ ՌՀՄ / Ռուսաստանի Հայերի Միություն» հասարակական կազմակերպություն, գործարար, (Ուլյանովսկ, ՌԴ), Տիգրան Բագրատունին՝ Բագրատունիների «Անգեղաց Տուն» միության հիմնադիր, (Գերմանիա), Կարինե Հայրապետյանը, ԳՀՄ Ակադեմիա, հասարակական գործիչ,(Գերմանիա), Արարատ Ղուկասյանը՝ «Արարատ միության» նախագահ, հասարակական գործիչ, (Իսպանիա), Վահե Մեսրոպյանը, ԱՀՎԿ, ԿԸՀ, գրող-հրապարակախոս, հասարակական գործիչ (ԱՄՆ,Գլենդել), բանասեր, հասարակական գործիչ Անդրանիկ Սիմոնյանը(Իրան), Արթուր Պողոսյանը՝ «Աղբյուր» հասարակական կենտրոնի տնօրեն, գործարար ( ՌԴ,Կաբարդինո -Բալկարիա), Հակոբ Ասատրյանը ՝ «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր ( Չեխիա), ինչպես նաեւ ճարտարապետ Լեոնարդո Բասմաջյանը (Մարսել, Ֆրանսիա)։
Հանդիպման հիմանխնդրի շուրջ ելույթ ունեցավ Արամ Մկրտչյանը, ով ներկայացրեց ս․ թ․ մայիսի 26-ից շրջանառության մեջ դրված արտերկրում գործող շուրջ երեք տասնյակ Հայկական հասարակական կազմակերպությունների հայտարարությունը և նոր բանակցային գործընթացի պատմաիրավաքաղաքական փաթեթի թեզիսները՝ «Արցախի և Ադրբեջանի իրավահարաբերությունների իրական կարգավորման հիմքերը»։ Սույն փաթեթը ներկայացվել է ԱՀ նախագահ Ա․ Հարությունյանին, ԱՀ ԱԺ նախագահ Ա․Թորոսյանին, գործարար, հասարակական և քաղաքական գործիչ Ռ․Վարդանյանին, «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր Ս․ Բաբայանին։
Պատմաիրավաքաղաքական փաթեթի թեզիսների շրջանակներում հրատարակման է պատրաստվում ՄԱԿ-ի արխիվում գտնվող 1919-1920 թթ Ազգերի Լիգայի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության առանցքային փաստաթղթերի լուսապատճեների ժողովածուն։ Հրատարակվող ժողովածուի նախաբանի հեղինակն է ակադեմիկոս Ա․Մելքոնյանը, հոդվածների հեղինակներն են ակադեմիկոս Լ․Աղալովյանը, ակադեմիայի թղթ․անդամ Ա․Մանասյանը դոկտոր, պրոֆեսոր Վ․Մելիքյանը, պատմ․գիտ․թեկնածու Ա․Խաչկյանը, ավագ գիտաշխատող Ս․ Սարգսյանը ։
Երեք ժամ տեւած քննարկման ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն ունեցան տալ հարցեր և ներկայացնել իրենց տեսակետները, նաեւ քննարկել Արցախի և նրա բնակչության ճգնաժամից դուրս գալու արտակարգ միջոցառումների կազմակերպման հնարավոր ճանապարհները։ Հանդիպման մասնակիցները մասնավորապես հետաքրքրվեցին, թե ինչ հարցերում կարող են օգտակար լինել Արցախին։
ԱԳՆ նախարար Ս. Ղազարյանը հատուկ շեշտց «որպես անհետաձգելի միջոցներ՝ հիմնված կամավորության, փոխադարձ շահի, ազգային ինքնորոշման ազատության վրա, հաշվի առնելով բանակցություններում Լեռնային Ղարաբաղի առանձնահատկություն ները, կարիքներն ու շահերը»։
Հատուկ շեշտվեց, որ անհրաժեշտ է կենտրոնանալ երեք՝ լրատվական, մարդասիրական և իրավական ուղղությունների վրա` Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների կատարումը ներկայացնելով միջազգայնորեն ճանաչված նորմերի մակարդակով։
Ներկաները համակարծիք էին, որ անհրաժեշտ է ստեղծել տեղեկատվության հատուկ միջավայր «Արցախ 24 ժամ» օնլայն պայմանական անունով, որի առանցքային նպատակն է հանդիսանալու միջազգայնացնել Ադրբեջանի կողմից Արցախում դիկտատորական մեթոդներով մարդասիրական ճգնաժամի սրացումը։ Ելույթ ունեցողները ամրապնդեցին և Արցախի խնդիրների լուծման համար կարևորեցին արտերկրի հայության գործնական դերը դրանց լուծման շուրջ, որի համար անհրաժեշտ է Ստեփանակերտում ստեղծել Սփյուռքի կենտրոն՝ Անաստաս Իսրայելյանի ղեկավարությամբ, որը կգործի հասարակական հիմունքերով։
orer.eu