Կարդինալ Դոմինիկ Դուկայի 80-ամյա հոբելյանը. հանդիպում արքեպիսկոպոսարանում

  • 02.05.2023
  • 0
  • 109 Views

Մայիսի 2-ին Պրահայի արքեպիսկոպոսարանում Չեխիայի կաթոլիկ եկեղեցու նախկին առաջնորդ կարդինալ Դոմինիկ Դուկան հյուրընկալել է Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարբեղ վարդապետ Փիլավչյանին եւ Պրահայի ծխական խորհրդի անդամ Պարգեւ Վիրաբյանին։ Վերջիններս հայ համայնքի անունից շնորհավորել են կարդինալի 80-ամյա հոբելյանը՝ նվիրելով հայկական կոնյակ ու «Մարլենկա Ինթերնեշընլ» ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանի կողմից ուղարկված հոբելյանական տորթը։

Այնուհետեւ Հայր Բարսեղը զրույցի ընթացքում անդրադարձել է Հայ Առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների միջեւ հաստատված համագործակցությանը, ապագայի ծրագրերին։

Հայր Սուրբը ներկայացրել է նաեւ Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակը, Լաչինի միջանցքի շրջափակումը։ Կողմերը քննարկել են նաեւ աշխարհաքաղաքական ընդհանուր վիճակն ու մարտահրավերները։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում