
Պրահայում լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի նոր համարը՝ նվիրված Ապագա Հայկականի համաժողովին՝ մարտի 10-12-ը Երեւանում անցկացված առաջին քաղաքացիական ասամբլեային եւ ։ Համարում բազմաթիվ հարցազրույցներ են տպագրվել նախաձեռնության համահիմնադիրների եւ մասնակիցների հետ, վիճակագրական ու փորձագիտական տեղեկություններ են տպագրվել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ներկայի ու ապագայի զարգացումների մասին։ Համարում քննարկվել են երեք հիմնական նպատակ՝ Պատմական պատասխանատվությունը, Հայաստան-Սփյուռք միասնականությունը, Բնակչության աճը։
Առաջին նպատակի շրջանակներում քննարկվել է նաեւ Հայոց ցեղասպանության թեման։
Հայտնի է, որ տարբեր մակարդակներում 34 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Փորձագետները մասնավորապես նշել են, որ 2020թ պատերազմից հետո պարզ դարձավ, որ Թուրքիային զսպելու գործընթացում հայկական կողմի վարած քաղաքականությունը բավարար չի եղել։ «Ճանաչումը պետք է ավելի իրատեսական եւ մեզ սպառնացող վտանգների տեսանկյունից շոշափելի լինի։ Մի շարք երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը չդարձավ թուրք-ադրբեջանական ագրեսիան որեւէ կերպ կանխարգելող գործոն։ Հայոց ցեղասպանությունը ճանաչած մի շարք երկրներ 44-օրյա պատերազմի եւ դրան հաջորդող իրադարձությունների ընթացքում շարունակում էին լուռ մնալ»,-նշում էին փորձագետները։
Փորձագետներն ու մասնագետները նշել են նաեւ մեր ժողովրդի ու պետության անելիքները, հանդես եկել նոր նախաձեռնություններով։ Համաժողովում քննարկվել են նաեւ ներկա իրավիճակին նվիրված բազմաթիվ հրատապ հարցեր։ Այդ ամենի մասին կարող եք կարդալ ՕՐԵՐ ամսագրի նոր համարում։
orer.eu