Համլետ Մանուկյանը մարմնամարզության աշխարհի երիտասարդների կրկնակի չեմպիոն Թուրքիայում անցկացված առաջնությունում

  • 02.04.2023
  • 0
  • 112 Views

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթներն աշխարհի երիտասարդների առաջնությունոմ:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր է, իսկ Մամիկոն Խաչատրյանը` փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անտալիա քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի երիտասարդների առաջնության օղակների վարժության եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը հավաքեց 13.633 միավոր և գրավեց առաջին հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էրիկ Բաղդասարյանը 13.400 միավորով 4-րդն էր:

Ավելի վաղ աշխարհի երիտասարդների 2-րդ առաջնության նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Համլետ Մանուկյանը հավաքեց 14.633 միավոր և դարձավ աշխարհի երիտասարդների չեմպիոն: Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Մամիկոն Խաչատրյանը,հավաքելով 14.100 միավոր, դարձավ փոխչեմպիոն:

Աշխարհի երիտասարդների առաջնության բազմամարտում Մանուկյանը 6-րդն էր, Էրիկ Բաղդասարյանը` 12-րը, իսկ թիմային պայքարում Հայաստանի ընտրանին 4-րդն էր:

Հայաստանի հավաքականի կազմում են Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Մարիետա Բուչախչյանը: Մարզիչներն են Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը աշխարհի առաջնությունում հանդես է գալիս մրցավարի կարգավիճակում:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում