Ամենայն հայոց բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է փետրվարի 19-ը:
Հայ գրականության անանց գագաթ Թումանյանի մասին Վ. Ահարոնյանն իր հուշագրությունում ասել է,-«Թումանյանը ոչ միայն հայոց նոր գրականության անմեռ փառքերից է, այլև իր ժամանակակից սերնդի ամենահետաքրքրական, ամենաինքնատիպ դեմքերից մեկը: Որքան գեղեցիկ է Թումանյանի բանաստեղծությունը, նույնքան բանաստեղծական էր և իր կյանքը»: Ահա այսքան էլ գեղեցիկ է Թումանյանի ստեղծագործությունների էկրանացումը, որոնք դարձել են Հայ Կինոյի ժառանգության գլուխգործոցներից:
Թումանյանի համանուն պատմվածքի, Ամասի Մարտիրոսյանի «Գիքոր» կինոնկարը (սց. հեղ.` Մ.Գևորգյան, Ա.Մարտիրոսյան), որը հայկական համր կինոյի վերջին գլուխգործոց ֆիլմն էր և այլ ֆիլմեր կարող եք դիտել Հայաստանի ազգային կինոկենտրոնի youtube-ի ալիքում:
https://youtu.be/dqKE4Bl2ZY4 «Գիքոր»
https://youtu.be/kGyMtvgWDjE «ՄԻ կաթիլ մեղրը»
https://youtu.be/5HgxVL1pCGY «Տերն ու ծառան»
https://youtu.be/UfFAuE9EjjQ «Չախ-չախ թագավորը»
https://youtu.be/NxYlQxJ1iXs «Շունն ու կատուն»
https://youtu.be/oiSBRN0Q3rw «Ձախորդ Փանոս»
https://youtu.be/AqGEnKaR-gM «Աղքատի պատիվը»
https://youtu.be/XV8Xv0FOr-s «Մկնիկի մահը»
https://youtu.be/N3NjbYBlCfI «Փարվանա»
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան / Դսեղ
#ncca#kinokentron2023#ՀովհաննեսԹումանյան
orer.eu