Թուրքիայի հայկական համայնքը 2,5 միլիոն լիրա է նվիրաբերել Աղետների և Արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությանը. Պետրոս Շիրինօղլին ցավակցական խոսք է հրապարակել

  • 09.02.2023
  • 0
  • 253 Views

Թուրքական «Անատոլու» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Թուրքիայի Հայկական համայնքը 2,5 միլիոն լիրա է նվիրաբերել Աղետների և Արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությանը (AFAD)՝ օգնելու Քահրամանմարաշի 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերից տուժած շրջաններին։ Մեջբերված է նաև, Ստամբուլի (Կոստանդնուպոլիս` ծանոթ. Նիդ օրագիր) Հայկական հիմնադրամների միության նախագահ, Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուի ցավակցական խոսքը։

Նա ընդգծել է, որ երկրաշարժը մեծ աղետ է. «Հաշվի առնելով դրա ծանրությունը, ազդեցությունը և պատճառած ավերածությունները՝ սա մեծ աղետ է, որը հազվադեպ է պատմության մեջ: Մենք ցնցված ենք խոր ցավից, ու խոսքերը բավարար չեն արտահայտելու: Ես աղոթում եմ մեր բոլոր եղբայրների և քույրերի համար, ովքեր պայքարում են կյանքի համար, ովքեր փլատակների տակ են ու փլատակների մոտ` բարի լուրի են սպասում հարազատներից, նրանց, ովքեր բժշկում են վիրավորներին, ողորմություն եմ մաղթում նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը, համբերություն՝ մնացածներին։ Մենք որպես երկիր շատ դժվար ժամանակներ ենք ապրում։ Սակայն մենք մեծ պետություն ենք, մեծ ազգ ենք։ Մենք այս արհավիրքը կհաղթահարենք համառությամբ, համբերությամբ և համախմբվածությամբ։ Մենք կվիրակապենք մեր վերքերը` պետության կողմից իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներով, մեր նախագահի համակարգմամբ։ Մենք աջակցելու ենք պետության գործունեությանը և համերաշխ ենք երկրաշարժից տուժած մեր եղբայրների հետ։ Շուտ առողջացի՛ երկիր, ցավակցում ու շատ եմ ցավում»։

Հետաքրքիր է, որ հիշյալ գործակալությունը մեկ այլ հոդվածով անդրադարձել է և նշել օգնություն տրամադրող երկրները, որոնց ցանկում դեռ մեր տվյալներով չի նշվել Հայաստանը։ Հիշեցնենք, որ մեր երկիրը Թուրքիա է ոուղարկել 27 հոգանոց փրկարարական ջոկատ։

https://niderlandakan.livejournal.com/555813.html

https://www.nidoragir.com/2023/02/blog-post.html

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում