Արցախահայությանն ուղղված Թեքեյան մշակութային միության մարդասիրական ծրագրերը շարունակվում են

  • 28.01.2023
  • 0
  • 260 Views

Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան Մշակութային միության Կենտրոնական վարչությունն իր ամենատարբեր ծրագրերով շարունակում է աջակցություն ցուցաբերել Արցախին: Ամանորյա տոնական օրերին Կենտրոնական վարչությունը Հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի միջոցով կարողացավ իրագործել Արցախի Հանրապետության աջակցության եւս մի ծրագիր. որոշում ընդունվեց դրամական օգնություն տրամադրել 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված՝ կրթության, սպորտի եւ մշակույթի ոլորտի կարիքավոր ընտանիքներին:

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Սփյուռքի հարցերով հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի տրամադրած տվյալների համաձայն, 103 ընտանիք արդեն իսկ ստացել է աջակցությունը. նրանք տեղահանվել են Շուշիի եւ Քաշաթաղի շրջաններից, գործազուրկ են եւ բնակվում են Արցախում:

Հավելենք, որ ԹՄՄ Սփյուռքի կառույցներում եւ մեր հայրենակիցների շրջանում այս նախաձեռնությունը ոգեւորությամբ ընդունվեց եւ շատերը ինքնաբուխ կերպով մինչ օրս արձագանքում եւ մասնակցում են դրամահավաքին:

Լիահույս ենք , որ ԱՄՆ եւ Կանադա ԹՄՄ-ի կողմից նախաձեռնված այս ծրագիրը կլինի շարունակական:ԱՄՆ եւ Կանադա ԹՄՄ

Հայաստանյան Ներկայացուցչության գրասենյակ

2023 թվական, հունվար 19

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում