ԱՐՑԱԽԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ
Ռոզա Լիննը iHeartRadio ALter Ego-ի համերգին հանդես է եկել «Դադարեցրեք շրջափակումը», «Արցախ» բառերը գրելով իր հագուստին։ Այս մասին հայտնում Գրիգոր Ամիրզայանը Փարիզից/© armenews.com 2023/։
Հայազգի երգչուհի Ռոզա Լիննը մասնակցել է iHeartRadio ALter Ego-ի համերգին: Երգչուհին ելույթի ընթացքում բոլորի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ցեղասպան եւ անօրինական շրջափակման վրա: Նշենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը 35 օր է փակ է:
Սոցիալական մեդիայում (այդ թվում՝ Instagram-ում) հրապարակված տեսանյութում Ռոզա Լինը բեմում կատարում է իր «SNAP» հիթը, որի ժամանակ ձեռքին պահում էր Հայաստանի դրոշը եւ կրում բաճկոն՝ «Դադարեցրեք շրջափակումը» եւ «Արցախ» մակագրություններով:
Հիշենք, որ «Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացնում է Ռոզա Լինը իր «SNAP» երգով: Ռոզա Լիննը, ով միայն 20-րդ տեղն է զբաղեցրել, նրա երգը դարձել է իսկական համաշխարհային հիթ: Համաշխարհային հիթ SNAP-ը Եվրատեսիլի պատմության 2-րդ ամենաշատ լսումներ ունեցող երգն է:
Իր հերթին երգիչ Անդրեն իր ինստագրամյան էջի Պատմություններ բաժնում հրապարակել է Ռոզա Լինի վերջին ելույթից կադր՝ նշելով, որ հպարտանում է նման հայրենակցուհի ունենալու համար։ Հրապարակմանը կից Անդրեն գրել է․ «Հայաստանի «հայտնիներ» այս հրաշք հայրենասեր աղջնակից շատ բան ունեք սովորելու, ամաչում եմ Արցախի հանդեպ ձեր դավաճանական անտարբերությունից եւ կույր լռությունից։ Շնորհակալ եմ Ռոզա Լին ջան, հպարտանում եմ, որ Քեզ նման հայրենակցուհի ունեմ։ Այն ինչին հասել ես եւ հասնելու ես, դու արժանի ես ավելիին։ Աստված քեզ միշտ պահապան լինի»։ Այս մասին գրում է (news.am)ը։
Օրերս երգիչը նոր գրառում էր արել՝ անդրադառնալով Արցախում առկա խնդիրներին։ «Ադրբեջանը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները։ Վթարվել է նաեւ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը, եւ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել այդ հատվածում։ Համաձայն տեղական ինտերնետ մատակարարողի՝ վնասված մալուխը հենց այն հատվածում է, որտեղ տեղակայված են ադրբեջանցի «էկոակտիվիստները»», – գրել էր նա։ Ապա կոչ էր արել հայ հայտնիներին չլռել, խոսել Արցախի խնդրի մասին։
orer.eu