Կալիֆոռնիայի համալսարանում կդասավանդեն հայկական դուդուկ

  • 13.01.2023
  • 0
  • 181 Views

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում է հայտնել տաղանդավոր դուդուկահար Էմմաունել Հովհաննիսյանը, այսօրվանից Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի Համալսարանի հայկական բաժնում (UCLA ) կգործի հայկական դուդուկի դասարանը:

Անվանի դուդուկահարը գրում է. «Կարծում եմ սա մեծ ձեռքբերում է ոչ միայն ամենահայկական նվագարանի ՝ դուդուկի համար , այլ նաև կարևոր ձեռքբերում է բոլորիս համար:

Ուզում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր այն մարդկանց , ովքեր աջակցեցին ու բոլոր նրանց , ովքեր իրականություն դարձրեցին հայկական մշակույթի տարածման հնարավորության այս կարևոր իրադարձությունը:

Կարծում եմ, որ իմ հետագա քայլերը կնպաստեն նրան , որ Հայի մշակույթը ևս մեկ անգամ ըստ առժանվույնս կներկայանա աշխարհի կարևորագույն համալսարանաններից մեկում»:

Շնորհավորում ենք մեր հայրենակցին, համալսարանի հայկական բաժնին եւ դուդուկի բոլոր սիրահարներին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում