Բրատիսլավայում բացվել է գեղանկարիչ Սուրեն Մեսրոպյանի անհատական ցուցահանդեսը

  • 30.11.2022
  • 0
  • 241 Views

Նոյեմբերի 25ին Բրատիսլավայի Պրիմացիալնի պալատի ցուցասրահում տեղի ունեցավ սլովակաբնակ գեղանկարիչ Սուրեն Մեսրոպյանի անհատական  ցուցահանդեսի բացումը, որը կրում է «Սուրբ Ծննդյան նվեր» խորագիրը։

Ցուցահանդեսում ներկայացված են սլովակաբնակ հայ գեղանկարչի վերջին վեց տարիների աշխատանքները, հիմնականում այն կտավները, որոնք ստեղծվել են Բրատիսլավայում։ Դրանք նկարչի վերջին տարիների աշխատանքի հանրագումարն են, ներկայացված են ինչպես ֆիգուրատիվ, այնպես էլ աբստրակտ աշխատանքներ։ Որոշ նկարներ ընդգրկվել են նկարչի երեւանյան շրջանի աշխատանքներից։ Ցուցահանդեսում ներկայացված է 42 աշխատանք։ Ցուցահանդեսի համակարգողն է սլովակ արվեստաբան, պրոֆեսոր Լյուբոսլավ Մոզան։

Բրատիսլավայում բնակվող մեր հայրենակիցներին տեղեկացնենք, որ ցուցադրությունը բաց է մինչև դեկտեմբերի 4֊ը։

Հիշեցնենք նաեւ, որ գեղանկարիչ Սուրեն Մեսրոպյանն արդեն հինգ տարի բնակվում է Սլովակիայում։  Ներկա ցուցադրությունը նրա 4րդ անհատական ցուցահանդեսն է Բրատիսլավայում։ Նա ցուցահանդեսներ է ունեցել նաեւ չեխական Օլոմոուցում, մասնակցել է խմբակային ցուցահանդեսների Բրատիսլավայում, Պրախատիցեյում, Սանտ Էլպիդիոյում (Իտալիա)։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում