
Այսօր գերմանահայ պատմաբաններ, դոկտոր Արփինե Մանիերոյի (Մյունխեն) եւ դոկտոր Հայկ Մարտիրոսյանի (Պոտսդամ) նախաձեռնությամբ Գերմանիայում մի Պահանջագիր է հրապարակվել, որով Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի հեղինակավոր գիտնականները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի հանդեպ:
Ավելին, պահանջում են․ 1) դադարեցնել համագործակցությունը Ադրբեջանի այն գիտհաստատությունների հետ, որոնք սատարում են այդ երկրի ագրեսիան, զբաղված են պատմության կեղծարարությամբ կամ ներգրավված են Արցախի հայկական հուշարձանների ոչնչացման գործում
2) Ադրբեջանում չանցկացնել գիտական միջոցառումներ՝ ընտրելով դրանց համար երրորդ երկիր,
3) խստորեն բացառել գիտական հրատարակություններում պատմության կեղծարարությունը, հատկապես Արցախի հայկական հուշարձանների աղվանականացման փորձերը:
Արդեն իսկ, Բաքվում նախատեսված մի միջոցառում նախաձեռնության հեղինակների ջանքերի շնորհիվ տեղափոխվել է Թբիլիսի:
Պետք է նշել, որ նման պահանջագիրը եւ Ադրբեջանի հետ չհամագործակցելու կոչը աննախադեպ են այն առումով, որ Ադրբեջանի դեմ պայքարը մտնում է նաեւ գիտական շրջաններ։
Ստորեւ ներկայացնում ենք պահանջագիրն ամբողջությամբ
ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
Արցախին հաջորդելու է գալիս Հայաստանը
Գիտական հարաբերությունների վերագնահատում Ադրբեջանի հետ։ Կոչ գիտնականներին, գիտական և գիտությունը ֆինանսավորող հաստատություններին
Սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական հարձակում սանձազերծեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Այս նոր ագրեսիան այլևս Արցախին չէր ուղղված, այլ սպառնում է ուղղակիորեն Հայաստանի Հանրապետությանը։ Ադրբեջանական զինուժը ներթափանցել է Հայաստանի ինքնիշխան տարածք և դիրքավորվել ռազմավարական կարևոր բարձրունքներում։ Պահանջները, որ առաջ է քաշում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կարելի է ամփոփել երեք կետով.
1․ Ոչ մի բանակցություն Արցախի կարգավիճակի շուրջ, այս հակամարտությունը համարվում է լուծված։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ցանկացած միջամտություն Բաքուն մերժում է և այս ձևաչափը նույնպես համարում է լուծարված։ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի հարցը այլևս համարվում է Ադրբեջանի ներքաղաքական խնդիր, որը անհրաժեշտության դեպքում կլուծվի Ադրբեջանի սահմանադրության հիման վրա։
2․ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է կնքվի «խաղաղության համաձայնագիր»՝ ըստ Բաքվի ներկայացրած 5 կետերի։ Բաքուն ընդ որում բազմիցս սպառնացել է ուժ գործադրել՝ ստիպելով Երևանին համաձայնել սահմանների արագ դեմարկացիային և դելիմիտացիային, ինչպես նաև «խաղաղության պայմանագրին»՝ առանց բանակցությունների։
3․ Ալիևը պահանջում է կյանքի կոչել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Նա բազմիցս սպառնացել է, անհրաժեշտության դեպքում պարտադրել այդ միջանցքի բացումը ուժի կիրառմամբ, եթե Հայաստանը դիմադրի:
Ալիևի սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունն ուղեկցվում է Արցախի հայկական բնակավայրերի մշտական գնդակոծմամբ, ադրբեջանական ուժերի շարունակական առաջխաղացմամբ և հայերի տարահանմամբ, ինչպես նաև հայկական մշակութային հուշարձանների ոչնչացմամբ։ Հարյուրավոր սպանված զինվորներ, զոհված քաղաքացիական անձինք, հարազատ միջավայրից պոկված երեխաներ, փախստականներ և ոչնչացված մշակութային ժառանգություն. սա է այլևս Արցախի տխուր առօրյան: Որքան երկար շարունակվի այս իրավիճակը, այնքան ավելի սրվելու է հումանիտար իրավիճակն Արցախում, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ շրջաններում, որոնք այժմ կրակի տակ են։
Այս զարգացումները ցույց են տալիս, որ ադրբեջանական ռեժիմն օգտվում է քաղաքական բարենպաստ հնարավորությունից՝ գրավելու Հայաստանի հարավը։ Այն փաստը, որ սա իրոք Ադրբեջանի քաղաքական օրակարգն է, Ալիևն ընդգծել է բազմիցս. „[…] Yes, West Zangezur is our ancestral land. I said that we have to return there. I said that ten years ago. All my speeches are available in the media. I said that it is the land of our ancestors, and we must return there. We will and we are already returning there. No one can stop us.” (Ալիև, 10. մայիսի 2021 թ․)
Մինչ արևմտյան ԶԼՄ-ները զգուշորեն փորձում են մեկնաբանել իրավիճակը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Հայաստան կատարած իր այցի ժամանակ, քննադատել է Ադրբեջանի ագրեսիան և աջակցություն խոստացել Հայաստանին: Գերմանական Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը նույնպես հստակ դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան, Երևանում Գերմանիայի դեսպանության նոր ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը հայտարարել է, որ ցնցված էր ավերածությունների այն պատկերներից, որ տեսել էր Ջերմուկում։
Այս պայմաններում Հայաստանը կանգնած է կենսական սպառնալիքի առաջ՝ առանց շոշափելի ռազմական և/կամ քաղաքական աջակցության։ Քաղաքական դաշտում տիրող անտարբերության ֆոնին ակադեմիական աշխարհը պարտավոր է հստակ դիրքորոշում որդեգրել՝ դատապարտելով պատերազմն ու բռնությունը: Մենք՝ ներքոստորագրյալներս, դիմում ենք գիտության բնագավառի պատասխանատուներին և գիտությունը ֆինանսավորող կառույցներին՝ պահանջելով.
1․ Դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի հանդեպ։ Ինչքան էլ ցանկալի և ողջունելի է համագործակցությունը անկախ, և իրենց երկրում մի գուցե հետապնդվող, ադրբեջանցի գիտնականների հետ, պետք է սառեցվեն հարաբերությունները Ադրբեջանի այն գիտական հաստատությունների հետ, որոնք ոչ միայն սատարում են այդ երկրի ագրեսիան Հայաստանի դեմ, այլ նաև շրջանառում են այդ ագրեսիան արդարացնող նարատիվներ:
2․ Գիտական միջոցառումների համար ընտրել երրորդ երկիր՝ ադրբեջանցի և հայ գիտնականների համար ստեղծելով հավասար մասնակցության պայմաններ և դրանով իսկ նպաստելով երկխոսությանը։
3․ Բացառել գիտական հրապարակումներում պատմության կեղծարարությունը, հատկապես Արցախի հայկական հուշարձանների աղվանականացման փորձերը։
Մենք լիահույս ենք, որ անմեղ մարդկանց կյանքը, երեխաների՝ խաղաղ ապրելու իրավունքը, ոչնչացման եզրին գտնվող հայկական դարավոր մշակութային ժառանգությունը Դուք ավելի բարձր կգնահատեք, քան համագործակցությունը այն հաստատությունների հետ, որոնք սատարում են Ադրբեջանի հանցավոր ագրեսիան։ Կոչ ենք անում վեր դասել ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները ադրբեջանական կառույցների հետ համագործակցության արդյուքում սպասվող հնարավոր կարճաժամկետ օգուտներից, անհապաղ դադարեցնել և վերանայել գիտական համագործակցությունը այդ կառույցների հետ։
Պահանջագիրն այս պահի դրությամբ ստորագրել են 34 անհատ եւ կազմակերպություն, բայց նրանց թիվը շարունակում է աճել։ Օրինակ, քիչ առաջ այս պահանջագրին է միացել Արեւելյան Եվրոպայի պատմաբանների ասոցիացիան։
Dr. Anahit Avagyan, Theologin, Eichstätt
Dr. Franziska Davies, Ludwig-Maximilians-Universität, München
Dr. Leo Ensel, Konfliktforscher und interkultureller Trainer, Oldenburg
Dr. Vitalij Fastovskij, Westfälische Wilhelms-Universität Münster
Reinhard Frötschner, Osteuropahistoriker, Regensburg
Prof. Dr. Hacik Rafi Gazer, Professur für Geschichte und Theologie des christlichen Ostens, Erlangen
Dr. Harutyun G. Harutyunyan, Theologe und Religionswissenschaftler, Jerewan
Prof. Dr. Julia Herzberg, Professur für Geschichte Ostmitteleuropas/Russlands in der Vormoderne, LMU, München
Dr. Tessa Hofmann, Philologin, Genozidwissenschaftlerin und Autorin, Berlin
Dr. Ulrich Hofmeister, Osteuropahistoriker, München
Dr. des. Helena Holzberger, Wissenschaftliche Mitarbeiterin, LMU, München
Dr. Raffi Kantian, Publizist, Hannover
Prof. Dr. Hans-Lukas Kieser, Moderne Geschichte, Universitäten Newcastle (Australien) und Zürich (Schweiz)
Dr. Kornelia Kończal, Juniorprofessorin für Public History, Bielefeld
Jochen Mangelsen, Publizist, Berlin
Dr. Arpine Maniero, Osteuropahistorikerin, München
Dr. Abel Hratch Manoukian, Theologe, Zürich
Dr. Hayk Martirosyan, Historiker, Potsdam
Matthias Melcher, Wissenschaftlicher Mitarbeiter, LMU, München
Dr. Martina Niedhammer, Osteuropahistorikerin, München
Prof. Dr. Andreas Renner, Lehrstuhl für Russland-Asien-Studien, LMU, München
Prof. Dr. Frithjof Benjamin Schenk, Professur für Osteuropäische Geschichte, Basel
Prof. Dr. Martin Schulze Wessel, Lehrstuhl für Geschichte Ost- und Südosteuropas, LMU, München
Prof. i. R. Dr. Stefan Troebst, Universität Leipzig
Anna Bischof, Doktorandin, LMU, München
Prof. i. R. Dr. Armenuhi Drost-Abgarjan, Universitätsprofessorin für Armenische Studien, MLU, Halle-Wittenberg
Prof. Dr. Jörg Ganzenmüller, Historisches Institut, Friedrich-Schiller-Universität, Jena
Univ.-Prof. Dr. Kerstin S. Jobst, Institut für Osteuropäische Geschichte, Universität Wien
Univ.-Prof. Dr. Jan Kusber, Arbeitsbereich Osteuropäische Geschichte, Johannes-Guttenberg-Universität, Mainz
Niklas Platzer, Osteuropahistoriker, München
Dr. Wolfgang Schwarz, Historiker und Politikwissenschaftler, München
Nadja Schwarzenegger, M.A., Sudetendeutsches Museum, München
Նախաձեռնությանը կարող են միանալ այս հղումով՝ Nach Berg-Karabach kommt Armenien | zeitgeschichte | online (zeitgeschichte-online.de)
Հեղինակ՝ ՕՐԵՐ եվրոպական ամսագիր
orer.eu
Պրահա