Քարտեզները վերանայելու քաղաքականությունը ձախողվելու է. Հունաստանի ԱԳ նախարարի պատգամը՝ քարտեզները վերասահմանել ցանկացողներին

  • 27.09.2022
  • 0
  • 76 Views

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Երևանում հստակ ուղերձ ուղարկեց այն երկրներին, որոնք փորձում են վերասահմանել քարտեզները.  վերանայման քաղաքականությունը ձախողվելու է:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դենդիասն այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի համար հայտարարությունում:

«Հունաստանը շատ անգամներ շեշտել է, որ աջակցում է բոլոր պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, և դա, իհարկե, նաև վերաբերում է մեր լավ ընկեր Հայաստանին: Մենք հավատում ենք սահմանների անքակտելիությանը»,-ասաց Դենդիասը:

Նա նշեց այն հանգամանքը, որ մի քանի օր առաջ Հայաստանի տարածքը ռմբակոծվում էր ադրբեջանական ուժերի կողմից: Նա Հունաստանի համերաշխությունը հայտնեց Հայաստանի ՀՀ կառավարությանը և ժողովրդին:

«Ես կցանկանայի նաև հստակ ուղերձ ուղարկել այն երկրներին, որոնք փորձում են վերասահմանել քարտեզները: Եվ իմ ուղերձը հետևյալն է՝ ռևիզիոնիզմի քաղաքականությունները կձախողվեն: Ես կնշեմ ևս մի այդպիսի ուժի՝ Թուրքիային, որը փորձում է օգտվել այս խառը իրավիճակից, որպեսզի անհարգալից լինի կայունության նկատմամբ: Մենք վկա ենք նաև թուրքական հռետորիկայի, թույլ տվեք ասել, որ Թուրքիան նաև դեմ էր այն բանին, որ Հունաստանը մի քանի պաշտպանական զենքեր է ուղարկում հունական Լեսբոս կղզի: Եվ սա արվում է այն պայմաններում, երբ  Հունաստանը գործում է իր պարտավորությունների շրջանակներում, և այս պարտավորությունները բխում են Լոզանի համաձայնագրից»,-ընդգծեց Հունաստանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Թուրքիան դեմ է, որովհետև Հունաստանը թույլ չի տալիս, որ իր տարածքներն անպաշտպան մնան:

Ըստ նրա՝ Թուրքիան այս պահին սպառնում է պատերազմ սկսել Հունաստանի դեմ: ԱԳ նախարարը ընդգծեց՝ Հունաստանը պատրաստ է և ցանկանում է սկսել կառուցողական երկխոսություն Թուրքիայի հետ՝ միջազգային իրավունքի շրջանակներում, նաև պատրաստ է պաշտպանել իրեն ու իր իրավունքները:

ԱԳ նախարարները Երևանում քննարկել են նաև Կովկասում անվտանգության մարտահրավերը:

«Մեր դիրքորոշումը ԼՂ-ի վերաբերյալ մնում է անփոփոխ, մենք աջակցում ենք խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումների հասնելուն՝ միջազգային իրավունքի շրջանակներում: Միջազգային իրավունքը «Սուրբ կտակարանն է» միջազգային հարաբերությունների և քաղաքականության համար: Այս տեսակետից մենք ողջունում ենք նաև վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով առաջարկել է նոր մոտեցում այս տարածաշրջանում նոր ապագայի համար»,-ասաց Հունաստանի ԱԳ նախարարը:

Սակայն նա ընդգծեց, որ լուծումները և խաղաղությունը չեն կարող կառուցվել այն պայմաններում, երբ կա ուժի կիրառման սպառնալիք: Հունաստանը կշարունակի աջակցել երկկողմ բանակցությունները սկսելուն: Նիկոս Դենդիասը հավելեց՝ հավատում են, որ մարդասիրական խնդիրները պետք է լուծվեն անհապաղ, մարդասիրական իրավունքը պետք է հարգվի:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում