HYEDram Stablecoin-ը հովանավորում է Յուրի Սաքունցին՝ խթանելու Հայաստանի հզոր ապագան

  • 06.09.2022
  • 0
  • 59 Views

HYEDram Stablecoin sponsors Yuri Sakunts to promote Armenia’s strong future – September 5, 2022 – YouTube

5-ը սեպտեմբերի, 2022 թվական – ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ – Այսօր, մոտավորապես ժամը 10:45- ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, որը գտնվում է Երևան, Անաստաս Միկոյան 109/8 հասցեում, ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը, երբ հայազգի դյուցազուն Յուրի Սաքունցը բարեհաջող կերպով քաշեց 54 տոննա քաշը մեկ մատով (ճկույթով):

Իրագործելով այս սխրանքը՝ Սաքունցը նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ հարթ մակերևույթի վրա 10 մետր գծային հեռավորության վրա քաշելով երկու հրշեջ մեքենա՝ 40 տոննա և 1 զբոսաշրջային ավտոբուս՝ 14 տոննա քաշով։

Յուրի Սաքունցը ծնվել և մեծացել է ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, ունի հայկական խորը ժառանգություն: Սաքունցը դեռ երիտասարդ տարիքում է սկսել որպես հոբբի ծանր առարկաներ քաշել՝ զուտ սեփական ներուժը ստուգելու համար: Այնուամենայնիվ, այսօր նա շարունակում է անդադար ջանքեր գործադրել՝ ոգեշնչելու հայ երիտասարդներին և ցույց տալու, թե որն է սեփական ներուժի հետևից գնալու հոգեբանական հզորությունը:

«HYEDram Stablecoin-ն ուղղված է Հայաստանի հզոր ապագայի առաջմղմանը,- նշեց Տիրան Անթապլյանը՝ HYECoin, Inc.-ի նախագահ/գործադիր տնօրենն ու համահիմնադիրը: «Մենք հպարտ ենք, որ հովանավորում ենք Յուրի Սաքունցի նման մարզիկների՝ որպես կենդանի հիշեցում առ այն, որ Հայաստանի լավագույն օրերը դեռ առջևում են»:

«Երբ տեսնում եմ հայ երիտասարդներին, ովքեր նույնպես մեծ բաներ անելու մոտիվացիա ունեն,- ավելացրեց Յուրի Սաքունցը,- շատ դրական եմ տրամադրվում Հայաստանի պայծառ ապագայի նկատմամբ»:

Սյսօրվա միջոցառմանը Սաքունցին խրախուսելու համար ներկա էին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Արմեն Փամբուխչյանը և առաջին փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։

Այսօրվա միջոցառմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար HYEDram/HYECoin Inc.-ին (համահիմնադիրներ՝ Տիրան Անթապլյան և Դոնալդ Ուիլսոն Բուշ) միացել են հետևյալ խմբերը՝ King Chip-ը, HIRECLOUT-ը, American Godfather Media-ն, Kingskitchen.la-ն, DiamondStudio-ն և Narek Arshakyan Photography-ն:

HYEDram/HYECoin Inc.-ը պարտավորվում է վերակենդանացնել Հայաստանի Հանրապետությունը՝ աջակցելով նորարարական ծրագրերին, որոնք նպաստում են համայնքի և տնտեսական զարգացմանը կրթության, սպորտի, բժշկության, բանկային և սկսնակ բիզնեսի միջոցով: HYECoin, Inc.-ը կրիպտո-շուկայում համարվում է ուժային բազմապատկիչ՝ հայկական սփյուռքի և մյուսների համար նախատեսված իր արտադրանքներով, որոնք ուղղված են մասնակից ընկերությունների հետ գործարքների միջոցով եկամուտներ ստեղծելուն, ովքեր համաձայնում են հաճախորդների, վաճառողների, մատակարարների և ծառայություններ մատուցողների հետ հաշիվները կատարելիս օգտագործել HYEDram stablecoin-ը: HYECoin, Inc.-ի նպատակն է էականորեն ազդել Հայաստանի ՀՆԱ-ի աճի վրա։ HYECoin, Inc.-ն առաջին ընկերությունն է Միացյալ Նահանգներում, որը գործարկել է կայուն կրիպտոարժույթ (սթեյբլքոին), որը կապված է ոչ թե ԱՄՆ դոլարի, այլ մեկ այլ երկրի ֆիատ արժույթի հետ:

https://www.hyedram.io

#HYEDram #HYECoin #YuriSakunts #Sakunts #Stablecoin #Strongman #WorldRecord #GuinnessWorldRecord #Crypto #ArmenianDram #cryptocurrency #Hireclout #ArshakyanPhoto #NarekArshakyan #Kingchip #DiamondStudio #ArtsakhNK #HYElur #Armenia #Artsakh #Kingskitchenla #YouthAthletes #Strongman #Athletes

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում