Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս ԱՐԱՄ Ա-ն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ

  • 06.09.2022
  • 0
  • 203 Views

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԸՆՏՐՈՒԵՑԱՒ ՆԱԽԱԳԱՀ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԻՆ

Գերմանիոյ Գարլսրուէ քաղաքին մէջ գումարուող Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) 11-րդ համաժողովը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ընտրեց Խորհուրդի նախագահ՝ ներկայացնելով արեւելեան ուղղափառ եկեղեցիները:

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը երկու շրջան (1991-1998 եւ 1998-2006) ընտրուած էր Ե.Հ.Խ.ի կեդրոնական ու գործադիր վարչութեանց ատենապետ։

Արդարեւ, ընդառաջելով միջ-եկեղեցական անձնաւորութիւններու ու շրջանակներու ջերմ փափաքին, ինչպէս նաեւ միջ-եկեղեցական շարժումին նոր մղում մը տալու հեռանկարով, Նորին Սրբութիւնը ընդառաջեց նախագահ դառնալու անոնց փափաքին:

Ավելացնենք միայն, որ Արամ Ա-ն համաժողովում ընտրված ութ տարածաշրջանային նախագահներից մեկն է։

Շնորհավորում ենք Վեհափառին եւ մաղթում արգասաբեր գործունեություն։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում