Մահացել է ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը

  • 30.08.2022
  • 0
  • 73 Views

Մոսկվայի կլինիկական հիվանդանոցում երկարատեւ հիվանդությունից հետո 91 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ վերջին նախագահ եւ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը։ Այդ մասին հայտնեց Չեխական հեռուստատեսությունը։

Գորբաչովի օրոք ԽՍՀՄ-ում առաջին անգամ իրականացվեց խոսքի, խղճի և ձեռներեցության ազատությունը։ Նրա օրոք նախաձեռնված բարեփոխումների արդյունքում Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում ԽՍՀՄ և խորհրդային կարգերը փաստացի դադարեցին գոյություն ունենալ։ Նրա օրոք նաեւ տարվեց սխալ ազգամիջյան քաղաքականություն, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերածվեց հակամարտության։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում