Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին եւ սանձել նրա քաղաքականությունը

  • 03.08.2022
  • 0
  • 121 Views

Արցախի Հանրապետության արտաքին գործերին նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից վերջին օրերին Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների նոր ալիքը և այն որակում որպես հայատյացության դրսևորում, տարածաշրջանում  խաղաղության ու կայունության խախտման, ինչպես նաև խաղաղապահ առաքելության վարկաբեկման հերթական բիրտ փորձ։

ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «ԱՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին և կիրառել համապատասխան քայլեր՝ սանձելու պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը։

Արցախահայությունը հաստատակամ է և վճռական՝ իր հողում ազատ ու ինքնիշխան ապրելու և բոլոր դժվարությունները արժանապատիվ կերպով հաղթահարելու մեջ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում