Սեպտեմբերին Երևանում կանցկացվի ՍԹԱՐՄՈՒՍ հանրահայտ միջազգային փառատոնը, որին կարող եք մասնակցել

  • 24.06.2022
  • 0
  • 2852 Views


Հարգելի ընթերցողներ, տեղեկացնում ենք, որ 2022թ. սեպտեմբերի 5-ից 10-ը Երևանում կանցկացվի ՍԹԱՐՄՈՒՍ հանրահայտ միջազգային փառատոնը, որը միավորում է գիտությունը, կրթու­թյունը, արվեստն ու տեխնոլոգիաները և նպատակ ունի հանրայնացնել գիտութ­յունն արվեստի միջոցով։

Փառատոնն անցկացվելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրի ներքո և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին փափուկ վայրէջքի 50-ամյակին:Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն դասախոսություններ ու համերգներ, գիտական ճամբարներ, կլոր-սեղաններ, որոնց նպատակն է հասանելի դարձնել գիտությունը լայն շրջանակների համար՝ հատկապես ուսանողների ու երիտասարդության։

Միջոցառումներին Հայաստանում մասնակցելու են շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, երաժշտու­թյան և արվեստի համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Նոբելյան մրցանակա­կիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, երաժշտության ու արվեստի աստղեր՝ https://starmus.com/speakers ։


Արդեն իսկ հաստատված հյուրերի թվում են Նոբելյան մրցանակակիրներ (այդ
թվում՝ Քիփ Թորնը, Էմանուել Կարպենտիեն, Դոննա Սթիքլենդը, Էդվարդ Մոզերը
և Մայքլ Մեյորը), Ապոլլո տիեզերագնացներ Չարլի Դյուքը, Քրիս Հեդֆիլդը, ipod-ը
հայտնագործող Թոնի Ֆադելը, Չարլզ Բոլդենը։ Խոսնակների նոր անուններ
կհայտրարվեն նաև առաջիկա օրերի ընթացքում։
Արդեն իսկ հաստատված խոսնակներին կարող եք ծանոթանալ պաշտոնական
կայքում հետևյալ հղումով՝ www.starmus.com/Armenia:
Փառատոնի ծրագրի վերջնական
տարբերակը կայքում տեղադրված կլինի հունիսի կեսերին։
Տոմսեր հասանելի են աշխարհի ցանկացած կետից և անհրաժեշտ է ընդամենը
այցելել կայքի համապատասխան էջ՝ https://starmus.com/tickets և գնել այն։


Վեցերորդ STARMUS փառատոնը անցկացվելու է 2022 թվականին Երևան
քաղաքում սեպտեմբերի 5ից 10-ն ընկած ժամանակահատվածում։ Սերտորեն
համագործակցելով դպրոցների և բուհերի հետ՝ այն ընդգրկելու է հազարավոր
աշակերտների, ուսանողների․ ակնկալվում է ունենալ շուրջ 100,000 այցելու
փառատոնի ողջ ընթացքում։

Չորրորդ փառատոնը, որն անց էր կացվում
Նորվեգիայում, հյուրընկալել էր շուրջ 45,000 այցելուի մի քաղաքում, որի
բնակչությունը 200,000 էր։

The Sun պարբերականը STARMUS փառատոնն
անվանել էր “փառատոն՝ ոչ այս աշխահից”, մինչդեռ մասնակիցներն այն
անվանում էին “կյանքնում մեկ անգամ պատահող” փորձառություն։


Նախորդող հինգ փառատոններն անց են կացվել Տեներիֆեում (Կանարյան
կղզիներ, Իսպանիա), Թրոնդհեյմում (Նորվեգիա) և Ցյուրիխում (Շվեյցարիա), ընդ
որում հյուրընկալելով 25 Նոբելյան մրցանակակիրների այնպիսի խոսնակների
կողքին, ինչպիսիք են Սթիվեն Հոքինգը, Նեյլ Արմսթրոնգը և շատ ուրիշներ։

Սթարմուսի հոգաբարձուների խորհուրդն ընդգրկում է հայտնի գիտնականների,
երաժիշտների, նորարարների, ինչպիսիք են Բրայան Մեյը, Էմանուել
Շարպենտիեն, Ջիլ Թարտերը, Գարիկ Իսրայելյանը, Պիտեր Գաբրիելը և Թոնի
Ֆադելը։


STARMUS փառատոնը հիմնադրվել է 2011 թվականին աստղաֆիզիկոս Գարիկ
Իսրաելյանի և Queen ռոք խմբի կիթառահար, երաժիշտ և աստղաֆիզիկոս
Բրայան Մեյի կողմից՝ նպատակ ունենալով հանրայնացնելու գիտությունն ու
հասարակության բոլոր շերտերին՝ հատկապես երիտասարդներին առավել
հասանելի դարձնելու այն երաժշտության ու արվեստի միջոցով։


STARMUS փառատոնը Հայաստանում կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր
հովանու ներքո՝ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ ի դեմս ՀՀ
գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարությունների:


Հայաստանի համար դժվար է թերագնահատել Starmus VI փառատոնի
կարևորությունը․ այն կարևոր է թե որպես տարածաշրջանում անցկացվող առաջին
միջազգային գիտական փառատոն, և թե որպես միջոցառումների շարք, որն իր
երկարաժամկետ դրական ազդեցությունն է ունենալու երկրի և հատկապես նոր
սերդնի առաջադեմ զարգացման գործում։
Սիրով կսպասենք Ձեզ սեպտեմբերին Երևանում։
Վերոնշյալ տեղեկատվությունը բաց է բոլորի համար և կարող եք տարածել Ձեր
համայնքի և 3րդ անձանց շրջանակներում։


Հարգանքով՝
STARMUS VI ARMENIA
Կոնտակտային տվյալներ՝
Հայաստանյան, գրասենյակ՝

  • 374 96 06 16 62
    officearmenia@starmus.com
    www.starmus.com/Armeni

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում