Այսօր Չեխիայում կանցկացվի «Եկեղեցիների գիշեր»՝ 1726 եկեղեցիներում եւ վանքերում

  • 10.06.2022
  • 0
  • 440 Views

Այս տարի տասնչորսերորդ անգամ Չեխիայում կանցկացվի «Եկեղեցիների գիշեր»։ Ամբողջ երկրում այցելուների համար հասանելի կլինեն այն տաճարները, մատուռները կամ վանքերը, որոնք սովորաբար բացվում են միայն կրոնական արարողությունների ժամանակ, կամ սովորաբար փակ են հավատացյալների համար: Երեկո կլինի նաեւ Հայ Առաքելական եկեղեցու հովանու տակ դրված Սուրբ Հոգի եկեղեցում։

Այս տարի միջոցառմանը մասնակցում է ռեկորդային 1726 եկեղեցական կառույց, որոնք կներկայացնեն 7500 տարբեր ծրագրեր:

Բացի էքսկուրսիաներից, մարդիկ կարող են նաև այցելել տարբեր ցուցահանդեսներ, սեմինարներ կամ ներկա գտնվել համերգների: Բոլոր միջոցառումներն անվճար են:

Օրինակ՝ Պրահայում առաջին անգամ կբացվի Մարիամ Աստվածածնի մատուռը Հին քաղաքապետարանում։ Բռնոյում մարդիկ կարող են գնալ Սուրբ Պետրոս և Պողոսի տաճար, որտեղ պատարագից հետո մի քանի համերգ կլինի։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում