Արման Թաթոյանին վստահում է հայաստանցիների 81 տոկոսը

  • 07.06.2022
  • 0
  • 2298 Views

Երեկ՝ հունիսի 6-ին, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը ներկայացրել է «Կովկասյան բարոմետր» 2021թ. հետազոտությունը, որի արդյունքներով ևս Արման Թաթոյանն ունի ամենաբարձր վարկանիշը քաղաքացիների շրջանում։

Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակահատվածում անցկացված հարցման (2021թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2022թ. փետրվարի 4-ը) արդյունքներով՝ Արման Թաթոյանին վստահում է քաղաքացիների 81%-ը, չեզոք է վերաբերվում (ոչ վստահում, ոչ էլ չի վստահում) 9%, չի վստահում 7%-ը, չգիտի 2%-ը:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնն անցկացրել է նաև Հայաստանի բնակիչների կարծիքի ուսումնասիրություն այն մասին, թե ո՞ր հաստատություններին են առավել վստահելի համարում:

17 ինստիտուտների թվում, ըստ քաղաքացիների վստահության, առաջին տեղում է Մարդու իրավունքների պաշտպանը (Օմբուդսմենը):

Ըստ այս բաժնի՝ Արման Թաթոյանին լիովին վստահում է քաղաքացիների 61,2 %-ը, ավելի շուտ վստահում է 21,4%-ը, ոչ վստահում, ոչ էչ էլ չի վստահում 6,7%-ը, ավելի շուտ չի վստահում 3,8%-ը և ընդհանրապես չի վստահում 6,9%-ը:

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում պաշտոնավարել է 2016թ. փետրվարի 23-ից մինչև 2022թ. փետրվարի 23-ը, իսկ «Կովկասյան բարոմետր» (ԿԲ) 2021թ. հետազոտությունն ընդգրկում է մինչև 2022 փետրվարի 4-ի ժամանակահատվածը:/https://www.crrc.am/wp-content/uploads/2022/06/Բարոմետր_պրեզենտացիա_2021_PDF_Final-Final.pdf/

Անդրադառնալով այս սոցհարցմանը, Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել վստահության համար. «Քաղաքացիների 81 % վստահություն ունենալն անչափ պարտավորեցնող է. անձամբ իմ ու հետազոտության ժամանակաշրջանում ինձ հետ աշխատած մեր ողջ թիմի անունից անկեղծ երախտագիտություն եմ հայտնում մեր քաղաքացիներին նման բարձր վստահության համար: Այս անփոխարինելի պատվաբեր և պարտավորեցնող բարձր վստահությունն այն բանի արդյունք է, որ աշխատանքում եղել ենք մշտապես ազնիվ, սրտացավ, օբյեկտիվ ու իրապես անկախ: Առաջնահերթ է եղել մեկ բան՝ հավատարմություն մարդու իրավունքների պաշտպանության առաքելությանը»։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում