Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Արսեն Մարտիրոսյանը՝ բրոնզե

  • 04.06.2022
  • 0
  • 476 Views

Ալբանիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտավ 109 կգ քաշային Արսեն Մարտիրոսյանը։

Արսենը պոկում վարժությունում բարձրացրեց 170 կգ և զբաղեցրեց չորրորդ տեղը։ Հրում վարժությունում Մարտիրոսյանը 201 կգ պահեց գլխավերևում և երկամարտի 371 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։

Արսենը երրորդ տեղը գրավեց և փոքր բրոնզե մեդալի արժանացավ նաև հրում վարժությունում։ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Բուլղարիայի ներկայացուցիչ Խրիստո Խրիստովը, իսկ փոխչեմպիոն դարձավ վրացի Գեորգի Չխեիձեն։

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 172 կգ, այնուհետ`176 կգ: Հրում վարժության ժամանակ հայ ծանրորդը երեք հաջող մոտեցում ունեցավ 208 կգ, 211 կգ և 214 կգ:

Երկամարտի  390 կգ արդյունքով Գասպարյանը երկրորդն է Եվրոպայում: Առաջին տեղում երկամարտի 392 կգ արդյունքով Բուլղարիան ներկայացնող Դեյվիդ Ֆիշերովն է:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ էր նվաճել Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը դարձել էր պոկում վարժության արծաթե մեդալակիր, Տաթև Հակոբյանն էլ փոքր բրոնզե մեդալ է նվաճել: 96 կգ քաշում ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը  դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Արա Աղանյանը` փոխչեմպիոն:

Աղբյուր՝ (armradio.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում