Կյանքից հեռացել է «Դիպված» հայտնի հաղորդաշարի հեղինակ Զավեն Հարությունյանը

  • 03.06.2022
  • 0
  • 135 Views

Մայիսի 2-Ին կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Կենտրոն հեռուստաընկերության «Դիպված» հաղորդաշարի հեղինակ ու վարող Զավեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Զավեն Հարությունյանի որդին` Հրանտ Հարությունյանը։

Զավեն Հարությունյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 4-ին, ժամը 13:00-ին:

Զավեն Հրանտի Հարությունյանը ծնվել է 1952 թ․ սեպտեմբերի 29-ին Երևանում։

1969-1974 թվականներին սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանսերենի բաժնում,

1981-1986 թվականներին Մոսկվայի պետական Մորիս Տորեզի անվան օտար լեզուների ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1974-1976 թվականներին աշխատել է Քասախ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ։

1994-1997 թվականներին եղել է Երևանի Մարզահամերգային համալիրի փոխտնօրենը։

1974-1981 թվականներին Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում ֆրանսերեն է դասավանդել 1-2-րդ կուրսերում, 1986-1993 թվականներին` նույն համալսարանի 3-4-րդ կուրսերի ֆրանսերեն լեզվի դասախոս։

1993-2002 թվականներին Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, 2009 թվականից` Երևանի պետական համալսարանի ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ, դոցենտ։

2009 թվականին նա նաեւ մի քանի ամիս աշխատել է իբրեւ Սփյուռքի նախարարության Եվրոպական վարչության պետ։

Բազմաթիվ հոդվածների, հրապարակումների հեղինակ է։

news.am

ՕՐԵՐ ամսագրի անունից ցավակցում ենք անվանի բանասերի հարազատներին ու բարեկամներին։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում