Ազնավուրի հուշարձանը բացվեց Բուլղարիայում

  • 31.05.2022
  • 0
  • 670 Views

Մայիսի 30-ին Վառնայի «Սայեդինենիե»  հրապարակում  հանդիսավոր պայմաններում բացվեց Շառլ Ազնավուրին նվիրված հուշարձանը։  Հուշարձանի բացման նախաձեռնության հեղինակները «Ազնավուր» հիմնադրամն է և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Վառնայի գրասենյակը։ Հուշարձանի հեղինակը բուլղարացի  քանդակագործ Կրասիմիր Անգելովն է։

Հանդիսավոր ձեռնարկին ներկա էին եւ ելույթներ ունեցան Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը, Բուլղարիայում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի կցորդ Իվա Դիկովան, Բուլղարիայի Ինովացիաների եւ զարգացման նախարար Դանիել Լորերը, Վառնայի քաղաքապետ Իվան Պորտնիխը, Վառնայի տարածաշրջանի մարզպետ Բլագոմիր Կոստեւը, ՀԲԸՄ Վառնայի վարչության պատվո անդամ, Լեւոն Համբարձումյանը, ինչպես նաեւ Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորներ, գործարարներ, հայ համայնքի տարբեր կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ։

Ներկաներին ողջունեց եւ հուշարձանը օրհնեց Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ, Բուլղարիայի թեմի առաջնորդական փոխանորդ, Բալկանյան երկրներում Հայրապետական պատվիրակ  Գերաշնորհ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը։

Բանախոսները ոչ միայն ներկայացրեցին Ազնավուր երգչին ու արվեստագետին, այլեւ շնորհակալություն հայտնեցին Վառնայի իշխանություններին այս ձեռնարկին աջակցելու համար։

Ձեռնարկի ընթացքում ելույթ ունեցան նաեւ բուլղար դպրոցականները, ովքեր ասմունքեցին հատվածներ Ազնավուրի գրած երգերից։

Հիշեցնենք, որ հուշարձանին նախորդել էր 20 օր  առաջ  Ազնավուրին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի  բացումը։ Նախաձեռնության հիմնական ոգեշնչողն ու կազմակերպիչն է ՀԲԸՄ Վառնայի նախագահ Գեւորգ Գրիգորյանը /Կեւորկ Կրիկորյանը/, որը հուշարձանի բացումից հետո կազմակերպված ընդունելության ընթացքում պարգեւատրեց նախագծի աջակիցներին։

Orer.eu

Հուշարձանի հեղինակը՝ Կրասիմիր Անգելովը

Կեւորկ Կրիկորյան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում