Էմանուել Ճգնավորյանը հանդես կգա «Պրահայի գարուն» միջազգային փառատոնում՝ մայիսի 22-ին

  • 19.05.2022
  • 0
  • 3008 Views

Հանրաճանաչ ավստրիաբնակ հայ ջութակահար էմանուել Ճգնավորյանը մայիսի 22-Ին ելույթ կունենա «Պրահայի գարուն» միջազգային 77-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում՝ հանրահայտ Ռուդոլֆինումի Դվորժակի անվան դահլիճում։

Նա հանդես կգա գերմանացի թավջութակահար Դանիել Մյուլլեր-Շոթի եւ ռուս դաշնակահարուհի Աննա Վինիցկայայի հետ՝ կատարելով Դեբյուսիի, Բրամսի եւ Չայկովսկու ստեղծագործությունները։ Նրանք բոլորն էլ տաղանդավոր եւ մրցանակակիր երաժիշտներ են։

Նրա հիանալի դեբյուտը «Պրահայի գարուն» փառատոնում 2019 թվականին էր՝ Սիբելիուսի ջութակի կոնցերտով, Պրահայի սիմֆոնիկ նվագախմբի FOK-ի և դիրիժոր Ալեքսանդր Վեդերնիկովի ղեկավարությամբ։

Չնայած իր տարիքին՝ Էմանուել Ճգնավորյանը (ծնված 1995թ.) այլևս համարվում է ոչ միայն տաղանդավոր ծագող աստղ, այլեւ հարգված արտիստ։ 2020/21 թվականների համերգաշրջանում նա առաջին անգամ հանդես է եկել նաեւ իբրեւ դիրիժոր՝ Վիեննայի Tonkünstler Orchestra-ի, Camerata Salzburg-ի և Sinfonieorchester Basel-ի նվագախմբերի հետ։

Քննադատները խոսում են նրա նվագի ինտելեկտուալ խորության մասին, միևնույն ժամանակ Ճգնավորյանը հիանալի տիրապետում է հանդիսատեսի հետ շփմանը և սիրում է խոսել երաժշտության մասին։ Նա վարում է իր սեփական շոուն՝ Klassik-Tjek՝ Klassik Stephansdom-ում:

Ճգնավորյանին սպասվում են մի շարք հեղինակավոր համերգներ՝ նա ելույթ կունենա Ստոկհոլմի թագավորական ֆիլհարմոնիկի, Քյոլնի WDR Sinfonieorchester կամ Լայպցիգի Գևանդհաուս նվագախմբի և դիրիժոր Ֆրանց Ուելսեր-Մյոստի հետ։ Որպես Վիեննայի Musikverein-ի պատմության ամենաերիտասարդ ռեզիդենտ արտիստը, նա ստեղծել է իր համերգաշարը:

Ճգնավորյանը զբաղվում է նաև ձայնագրությամբ։ Նա արժանացել է OPUS Klassik 2018-ին Sony Classical-ի թողարկած իր առաջին Solo ալբոմի համար: Ներկայումս նա բացառիկ պայմանագիր ունի Berlin Classics-ի հետ, որտեղ 2020 թվականին ձայնագրել է Ժան Սիբելիուսի և իր հոր՝ կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի ջութակի համերգներով ալբոմը՝ Հեսսենի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Պաբլո Գոնսալեսի հետ միասին։

Տոմսեր կարող եք պատվիրել այս էջից՝

Tjeknavorian & Müller-Schott & Vinnickaja — Pražské jaro (festival.cz)

  • Claude Debussy: Klavírní trio G dur
  • Johannes Brahms: Trio c moll op. 101
  • Petr Iljič Čajkovskij: Klavírní trio a moll op. 50

INTERPRETI

  • Emmanuel Tjeknavorian – housle
  • Daniel Müller-Schott – violoncello
  • Anna Vinnickaja – klavír

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում