82 տարեկանում վախճանվել է չեխ ամենաճանաչված դերասաններից մեկը՝ տաղանդավոր Յոզեֆ Աբրհամը

  • 17.05.2022
  • 0
  • 209 Views

Այսօր՝ մայիսի 17-ի առավոտյան 82 տարեկանում վախճանվել է չեխ ամենասիրված ու ամենաճանչված դերասաններից մեկը՝ Յոզեֆ Աբրհամը: Բեմի և էկրանի վետերան դերասանը թողել է թատերական և կինոյի դերերի այնպիսի ժառանգություն, որը շատ դերասաններ կարող են միայն երազել։

Բայց նրա վաղ շրջանի դերերից մեկն ուղղակի անգերազանցելի է։ Եվ նա առավելապես հայտնի էր այդ ՝ «Փախիր, մատուցող, փախիր» ֆիլմում իր դերով: (Վրխնի, պրխնի, 1980), որում նա կեղծ մատուցողի դեր է կատարել։

Աբրհամն ավելի քան 40 տարի մինչև կնոջ մահը՝ 2021 թվականը ամուսնացած էր չեխ հայտնի դերասանուհի և «Մոխրոտիկ»ի սիրված դերակատարուհի Լիբուշե Շաֆրանկովայի հետ, ով նույնպես նկարահանվել էր այդ ֆիլմում։

Աբրհամը ծնվել է 1939 թվականի դեկտեմբերին Զլինում։ Բրատիսլավայի Կատարողական արվեստի ակադեմիայում երկու կիսամյակ անցնելուց հետո նա տեղափոխվել է Պրահայի ԴԱՄՈՒ և ի վերջո շարունակեց խաղալ Պրահայի Վինոհրադի թատրոնում: Նրա առաջին ֆիլմը Վերա Խիտիլովայի 1961 թվականին նկարահանված ուսանողական «Ստրոպ» (Առաստաղ) ֆիլմն էր։ Ընդհանուր առմամբ, նա նկարահանվել է ավելի քան հիսուն ֆիլմում և արժանացել Չեխական Առյուծի՝ 1993 թվականին Յան Հրեբյկի «Šakalí léta» ֆիլմում ոստիկանի դերի համար: Նրա վերջին գլխավոր դերը կինոյում Սուրբ Ջոզեֆի դերն էր «Տիրոջ հրեշտակ 2» հեքիաթում։

2020 թվականին նա ստացել է Թալիա թատերական մեծ մրցանակը թատրոնում ունեցած նվաճումների համար։ Իր կարիերայի երեսուն տարին Աբրահամն անցկացրել է Պրահայի Činoherní klub-ում, որտեղ ծանոթացել է Շաֆրանկովայի հետ:

Զույգը ամուսնացել է 1976 թվականին: Նրանք միասին էկրանին հայտնվել են մի շարք դերերում, այդ թվում՝ «Հարսանեկան ճանապարհորդություն դեպի Ջիլի (1983)» ռոմանտիկ կատակերգությունում: Նրանք մնացին անբաժան զույգ մինչև Շաֆրանկովայի անսպասելի մահը 2021 թվականի հունիսի 9-ին. Ենթադրվում է, որ դերասանի առողջական վիճակը կտրուկ վատացել է կնոջ մահից հետո։ Թեև վերջին տարիներին նա տառապում էր սրտանոթային խնդիրներով:

Աբրհամից ունի որդի՝ Ջոզեֆը և մի քանի թոռներ։ Չեխիայի սոցիալական մեդիայի լրահոսն այսօր լցված էր դերասանին նվիրված հարգանքի խոսքերով: Չեխիայի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը թվիթերում գրել է. «Յոզեֆ Աբրհամը չեխ դերասանների մեջ իմ բացարձակ սիրելին էր: Օրիգինալ դերասանական ոճ, ուժեղ անհատականություն, զրո տաբլոիդների ցուցադրություն: Նրան կկարոտենք: Շնորհակալություն մեզ պատճառած բազմաթիվ ուրախությունների համար… : Անկեղծ ցավակցում եմ նրա բոլոր սիրելիներին»:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում