Մայիսի 7-ին ժամը 15-ին Փարիզում «Ֆրանս-Հայկական միություն» մշակութային կազմակերպությունը կազմակերպել էր հուշ-երեկո եւ ցուցահանդես՝ նվիրված Հայր Յարութիւն Վարդապետ Պզտիկեանին: Նա Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ էր, Սեւրի Սամուել Մուրադյան վարժարանի եւ Մխիթարյան մշակութային կենտրոնի տնօրենն էր։ Նա նաեւ այդ կազմակերպության համահիմնադիր եւ գլխավոր խորհրդական էր։ Միջոցառման շրջանակում կատարվել է փոքրիկ աղոթք-ժամերգություն Փարիզի կաթողիկէ Հայոց Սուրբ Խաչ մայր տաճարում, որից հետո տաճարի մեծ սրահում տեղի է ունեցել Հայր Յարութիւնի ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։
Կազմակերպության ֆեյսբուքյան էջից տեղեկանոմւ ենք. «Հնչեց հայկական քանոնի ելեւէջները։ Իրենց հուզիչ եւ ջերմ հուշերով կիսվեցին մեր պատվավոր հյուրերը… Ցուցադրվեց 2017ին asekose.am-ի կողմից նկարահանված փոքրիկ հարցազրույցը եւ ապա հյուրասիրության հետ մեկտեղ, էկրանին ցուցադրվեց նրա կողմից ստեղծված 1000-ից ավել կտավներ… Շատերի համար մեծ բացահայտում էր Հայր Յարութիւնի Մեծ նկարիչ լինելու փաստը…
Ներկայացվեց նաեւ “Վարդապետ” նախագիծը։ Այն ստեղծվել է, որպեսզի հավաքագրվի եւ թվայնացվի արմատներով Մուսալեռցի Մեծ Հայի, Մեծանուն արվեստագետի, Մխիթարեան Միաբանութեան Հոգեւոր Հոր, գիտնականի, մեծ հայրենասերի կողմից ստեղծված ստեղծագործությունները` նկարները, գրքերը, վերականգնվի նրա կողմից ստեղծված բազմաթիվ ֆիլմերը, նրա հուշերը եւ այդ ամենը զետեղվի նոր աուդիո վիզուալ կայք էջում։ Կնկարահնավի նաեւ փաստավավերագրական ֆիլմ “Վարպետ-Վարդապետը” անվամբ, որի սցենարը նախապատրաստական փուլում է։
Բաժանվեցին փոստային քարտի տեսքով հուշանվերներ, Մեծ Վարպետի կտավներից մեկի պատկերով: Հյուրըկալվել էին Նորվան Արք. Զաքարեանը, Հայր Յարութիւնի աշակերտ, բժիշկ ու բարեր` Ժան Միշել Էքերեանը, ֆրանսահայ մեծ պատմաբան, գիտնական եւ հայրենասեր` Կլոդ Մութաֆեանը, ՀՀ դեսպանատան ներկայացուցիչ` Ա. Բարսեղյանը, Հոգեւոր հայրեր, Վարդապետի հին ուսանողներ, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտերիմներ եւ այլ շատ հայ, ֆրանսիացի եւ նաեւ օտարերկրյա հյուրեր….
Առիթից օգտվելով ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ենք հայտնում բոլոր հյուրերին, հյուրընկալվելու եւ մեր սիրելի Վարդապետի հիշատակը վառ պահելու համար…Եւ առանձնահատուկ շնորհակալութիւն մեր գործընկերներին, որոնք միացան մեզ այս գեղեցիկ միջոցառումը իրականություն դարձնելու համար…Նրանք են` Ֆրանսիայի կաթողիկէ Հայոց Սուրբ Խաչ մայր եկեղեցին, իրենց` “Հայոց Սուրբ Խաչ” ասոցիացիայի հետ միասին եւ “Collège Arménien” ասոցիացիան (որը հայտնի է մեզ – Սեւրի Սամուել Մուրադեան Վարժարան անվամբ)։Առանձնապես շնորհակալություն ենք հայտնում Մխիթարեան Միաբանութեանը եւ Մայրավանքին։
“Վարդապետ” նախագծին սատարելու եւ իրականություն դարձնելու համար հարկավոր է բոլորիդ փոքրիկ ներդրումը։ Խնդրում ենք, հնարավորինի չափով օգնեք մեր նախագծին»։
ORER.EU